Քիսինջերի մահը չին-ամերիկյան մերձեցման դարաշրջանի ավարտն է նշանակում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի մահը նշանավորում է չին-ամերիկյան մերձեցման և բարեկամական համագործակցության դարաշրջանի ավարտը։ Դիվանագետը միշտ ղեկավարությանը խորհուրդ է տվել խնդիրների դիվանագիտական լուծումների վերաբերյալ, սակայն այսօր ղեկավարները չեն ցանկանում լսել նրա խորհուրդները։ ՏԱՍՍ-ի թղթակցին նման կարծիք է հայտնել Ջոն Հոփկինսի համալսարանի (Մերիլենդ) պրոֆեսոր, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետ Դեյվիդ Արասը։
«Նրա մահը նշանավորում է չին-ամերիկյան մերձեցման և բարեկամական համագործակցության պատմական դարաշրջանի ավարտը, որը վերջ դրեց Չինաստանի միջազգային մեկուսացմանը Սառը պատերազմի ժամանակ 1972 թվականին... Այսօր մենք թևակոխել ենք ռազմավարական մրցակցության և ռազմականացման նոր դարաշրջան: Քիսինջերը միշտ խորհուրդ է տվել մեծ տերությունների միջև առկա խնդիրների դիվանագիտական լուծումները, սակայն մեծ տերությունների ղեկավարներն այսօր այլևս տրամադրություն չունեն նրան լսելու»,-նշել է Արասեն։
Պրոֆեսորն ընդգծել է, որ նույնիսկ պետական ծառայությունը թողնելուց հետո Քիսինջերը մնացել է «հիմնական միջնորդ և բաց է պահել չին-ամերիկյան հաղորդակցության ուղիները»։ «Նա տվեց իմաստուն խորհուրդներ, որոնք գնահատվում էին երկու կողմերից: Նա շահագրգռված էր դա անել՝ ինչպես Նիքսոնի 1972 թվականին Չինաստան կատարած այցի ժառանգությունը պաշտպանելու, այնպես էլ իր սեփական խորհրդատվական բիզնեսը խթանելու համար, բայց նա նաև ծառայեց հանրային շահերին՝ Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների դժվարությունների ժամանակաշրջանները տարիների ընթացքում հարթելու»,- եզրափակել է Արասեն։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չունինն ասել էր, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև կառուցողական հարաբերություններ կառուցելու Քիսինջերի ջանքերը միշտ կհիշվեն։ Չինաստանի ԱԳՆ-ն նաև նշել է, որ Քիսինջերն այցելել է երկիր ավելի քան հարյուր անգամ և պատմական ներդրում է ունեցել Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների կարգավորման գործում։
Նոյեմբերի 29-ին Kissinger Associates-ը հայտարարեց, որ Քիսինջերը մահացել է 100 տարեկանում։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մինասյան. Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
- Մահացել Է Հենրի Քիսինջերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան