3 հայ շախմատիստ իրավունք է նվաճել մասնակցելու աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը
Ավարտվել են ՖԻԴԵ-ի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնության ընտրական մրցաշարերը:
Եվ այսպես, երկու մրցաշարերի հանրագումարի արդյունքում Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Պետրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը իրավունք են նվաճել մասնակցելու դեկտեմբերի 25-ից 31-ը կայանալիք աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը, տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Լավագույն եռյակն արագ շախմատի մրցաշարում ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Տիգրան Հարությունյան
2-րդ տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
Լավագույն եռյակը կայծակնային շախմատի մրցաշարում ունի հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան
2-րդ տեղ՝ ՄԳ Տիգրան Պետրոսյան
3-րդ տեղ՝ ՄԳ Մամիկոն Ղարիբյան։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին