ՌԴ պատրաստակամ է եռանդով նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը.Լավրով
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի նիստի «հարթակում» կարճ զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար ՍերգեյԼավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա Արարատ Միրզոյանի միջև։ Այդ մասին լուր է հրապարակել ՌԴ ԱԳՆ-ն:
«Արտաքին հարաբերությունների գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաև միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցությունը ։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ եռանդով նպաստելու հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների մի շարք եռակողմ համաձայնագրերի վրա, ներառյալ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումը։
Հաստատվել է տարբեր մակարդակներով հետագա շփումների պահանջվածությունը»,-ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան