Բաքվում պահվում են ավելի քան 55 հայեր. Սիրանուշ Սահակյան
«Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր»,-հայտարարեց Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով, Բաքվում պահվող հայերի թվում կան քաղաքացիական գերիներ, ռազմագերիներ ու քաղաքական հետապնդման ենթարկվող բանտարկյալներ։
«Մենք ունենք 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ և 8 նախկին բարձրաստիճան քաղաքական ու ռազմական գործիչներ, ովքեր համարվում են քացբանտարկյալներ։ Սա ընդամենը պաշտոնականացված գերիների թիվն է, սրանից զատ գերեվարվել են առնվազն 80 քաղաքացիական անձինք ու ռազմագերիներ, որոնց ճակատագրերի պարզման ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում։ Այս խմբի առնչությամբ տեղաշարժ չկա, 2021-ի գարնանաից չեն աձանագրվում դեպքեր, երբ Ադրբեջանը կպաշտոնականացնի 44-օրյա պատերազմի ընթացքում գերավարված անձանց»,-ասաց Սահակյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին