Արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ
ԱՀ Փաստաբանների պալատի նախագահ Էրիկ Բեգլարյանը տեղեկացնում է՝ Արցախի Հանրապետության փաստաբանների պալատը,Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիայի աջակցությամբ, արցախահայությանը հուզող հարցերի քննարկման համար ձևավորվել է խումբ, որը զբաղվելու է խնդիրների ուսումնասիրմամբ՝ հնարավոր իրավական լուծումներ տալով:
«Խմբում ընդգրկված են լինելու Արցախի, ՀՀ-ան տարբեր ոլորտի մասնագետներ, ինչպես նաև միջազգային իրավունքի ոլորտից։
Խնդրում եմ ձեր հարցերը և ձեր առաջարկները՝ կապված օրինակ հաշվառման, քաղաքացիություն ստանալու, փախստականի կարգավիճակ ստանալու, կենսաթոշակի հետ կապված հարցերով,հետագա փոխհատուցման և այլ խնդիրների վերաբերյալ գրավոր ներկայացնել ՀՀ քաղաք Երևան Զաքյան 7-2 հասցե»,-գրել է նա։