Շահրամանյանն Ադրբեջանի հետ չի բանակցում, կապի մեջ է այնտեղ պահվող ռազմաքաղաքական ղեկավարության և քաղաքացիների հետ․ խորհրդական
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին բանակցություններ չի վարում Ադբեջանի ներկայացուցիչների հետ, եթե բանակցություն լիներ՝ Արցախի նախագահի աշխատակազմը համապատասխան հայտարարությամբ հանդես կգար, Շահրամանյանը հանրությունից թաքցնելու բան չունի։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ մեկնաբանալով Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ, ամեն օր զանգում է Բաքու։
«Ճիշտ կլինի այս հարցով դիմեք Սամվել Բաբայանին, թող նա մանրամասն ներկայացնի այդ հարցը, մեզ էլ է հետաքրքրում, թե այդ ինչ տեղեկություններ են, թե Շահրամանյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է լինում Բաքվի հետ»,- նշել է նա։
Արցախի նախագահի խորհրդականը չի բացառել, որ տեխնիկական հարցերի շուրջ Շահրամանյանը կարող է շփումներ ունենալ ադրբեջանական կողմի հետ, մասնավորապես՝ Բաքվում գտնվող գերիների հարցով:
«ԱԺ պագամավոր Դավիթ Գալստյանն էլ է նշել, որ նախկին նախագահները բացի իրենց ընտանիքի անդամներից նաև կապի մեջ են Շահրամանյանի հետ։ Դա ենթադրում է որոշակի միջնորդավորված աշխատանքներ։ Եթե Արցախի նախկին նախագահները կապվում են կամ մեր մյուս քաղաքացիները, ովքեր այս պահին գերեվարված են, որոշակի կապի ստեղծում է տեղի ունենում։
Մենք նաև ունենք անհետ կորածների խնդիր, Շահրամանյանն այդ հարցով ակտիվ զբաղվում է համապատասխան մարմինների հետ», - հավելել է Գրիգորյանը:
Նա նաև նշել է, որ Շահրամանյանը ոչ թե կապի մեջ է Բաքվի հետ, այլ՝ այնտեղ պահվող թե՛ ռազմաքաղաքական ղեկավարության, թե՛ մյուս քաղաքացիների հետ։
«Բաքվի հետ կապի մեջ լինելը պետք է հասկանանք, թե ինչ տրամաբանության մեջ է։ Բաքվում պահվող մարդկանց և իրենց հարազատների միջև Շահրամանայանը փորձում է կապ ապահովել, որպեսզի այն լինի որոշակի պարաբերականությամբ»,- ասել է նա։
Ի դեպ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը հայտնել է, որ Սամվել Շահրամանյանը զրուցել է գերեվարված նախկին նախագահների և պաշտոնյաների հետ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում պետք է լինեն նոր ընտրություններ, ԱԺ-ն չի արտացոլում հասարակության այսօրվա վիճակը. Սամվել Բաբայան
- Նիկոլ Փաշինյանին գրավոր գրել եմ՝ պատերազմում դատապարտված եք պարտության. Սամվել Բաբայան
- Նիկոլ Փաշինյանը մերժել է. Սամվել Բաբայան
- Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը նպաստեց Արցախի անկմանը. Սամվել Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան