Մահացել Է Հենրի Քիսինջերը
100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, դիվանագետ Հենրի Քիսինջերը, հաղորդում Է Reuters-ը:
«Հենրի Քիսինջերը մահացել է այսօր Կոնեկտիկուտում ՝ տանը, հարյուր տարեկան հասակում»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:
Քիսինջերը Պետդեպարտամենտի ղեկավարի պաշտոնում եղել է 1973-1977 թվականներին։ Այդ ժամանակ փորձ է արվել կարգավորել ԱՄՆ-ի հարաբերությունները ԽՍՀՄ-ի և Չինաստանի հետ, ինչպես նաև դադարեցնել պատերազմը Վիետնամում ։ Վերջին հարցում գործադրած ջանքերի համար նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Նա դիվանագիտական հզոր ուժ էր, որը որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական և երկու նախագահների օրոք պետքարտուղար, անջնջելի հետք թողեց ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին