Ֆրանսիացիների գրեթե 70 %-ը հավանություն չի տալիս Մակրոնի գործողություններին
Նախագահ Էմանուել Մակրոնի գործողությունները հավանության չեն արժանանում ֆրանսիացիների 67%-ի կողմից, այդ թվում՝ նախագահական խմբակցության հիմնական պոտենցիալ դաշնակիցների՝ հանրապետականների կողմից: Ըստ Figaro-ի, նման տվյալներ են ստացվել Verian-EPOKA-ի հարցման ժամանակ։
«Նախագահի պաշտոնում վերընտրվելուց 18 ամիս անց Մակրոնը դեռ չի կարողացել շահել ֆրանսիացիների վստահությունը։ 67%-ը չի հավատում, որ նա կարող է լուծել քաղաքացիներին հուզող խնդիրները»,-«ՌԻԱ նովոստի»-ն փոխանցում է է պարբերականի ներկայացրած ցուցանիշները։
Ըստ ԶԼՄ-ների՝ Մակրոնը «չի կարող հույս դնել ոչ մեկի վրա»։ Հիմնական քաղաքական ուժը, որի վրա հույսը դնում էր Մակրոնի ճամբարը՝ հանրապետականները, բացարձակապես չի աջակցում նախագահի գործողություններին։ Նրանց 66%-ը պատասխանել է, որ իրեն չի վստահում։
Ինչպես հետևում է հրապարակման ինֆոգրաֆիկայից, Մակրոնը, որն իր առաջին նախագահական ժամկետի սկզբում 2017 թվականի հունիսին վայելում էր բնակչության 50%-ի աջակցությունը, 2023 թվականի դեկտեմբերին ստանում է հավանության միայն 28%-ի կողմից։ Նրա վարչապետ Էլիզաբեթ Բորնի վարկանիշը 2022 թվականի հունիսի 30%-ից իջել է մինչև 26%։
Ֆրանսիացիների աջակցած առաջնորդների թվում շարունակում է առանձնանալ նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը։ Նրան աջակցում է հարցվածների 43%-ը։ Նրան հաջորդում է կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ կրթության նախարարության ղեկավար Գաբրիել Աթալը (ձայների 37%-ը)։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 26-27-ըն ընկած ժամանակահատվածում առցանց՝ 18 տարեկանից բարձր հազար մասնակիցների շրջանում։
Հարակից հրապարակումներ`
- 2022 թվականին ընտանեկան բռնության զոհ է դարձել 244 հազար ֆրանսուհի.Մակրոն
- Էմանուել Մակրոնին հավատարմագրերն Է հանձնել Անդորրայի Իշխանապետությունում ՀՀ դեսպանը
- Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 9-10-ին կայցելի Երևան և Բաքու. Alpha News-ի աղբյուր