Արմեն Մինասյան. Կասկած չունեմ՝ Ռուսաստան-Արևմուտք լարված շրջանը ճեղքվելու է Քիսինջերի ցույց տված ուղղությամբ
«Ցավում եմ այս կորստի համար: Դիվանագիտության պատմությունը հազվադեպ է տեսել այնպիսի տիտանների, ինչպիսին Հենրի Քիսինջերն էր»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց քաղաքագետ, «Պրոֆիլ» հրատակչության հիմնադիր Արմեն Մինասյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին պետքարտուղարի մահվանը։
Հիշեցնենք, որ այս հրատարակչությունն է լույս ընծայել Հենրի Քիսինջեր, «Աշխարհակարգ» մենագրությունը։
Արմեն Մինասյանը շեշտեց՝ Քիսինջերը ոչ միայն տպավորիչ տեսական գիտելիքներ ուներ, որոնք ամփոփել է բազմաթիվ ձեռնարկներում ու ժառանգել սերունդներին, այլև իր գիտելիքներն ու հմտությունները ծառայեցրել է միջազգային հարաբերություններում ուժի գործոնը հետ մղելուն, ինչում մեծապես հաջողել է:
«Բավական է հիշել, որ հենց Քիսինջերն է կանգնած Վիետնամի պատերազմի հանգուցալուծում ու ամերիկա-չինական հարաբերությունների բարելավման ակունքներում:
Ավելին, չնայած պատկառելու տարիքին, նա մինչև կյանքի վերջին օրն ակտիվ աշխատել է ու փորձել է ներկայումս ծավալվող կոնֆլիյտային իրադրությունների համար ոչ բռնի ելքեր ցույց տալ:
Վստահ եմ, որ այս դեպքում էլ նա հաջողել է. կասկած չունեմ, որ Ռուսաստան-Արևմուտք այս լարված շրջանը, որում ապրում ենք, ի վերջո ճեղքվելու է այն ուղղությամբ, որը Քիսինջերն էր ցույց տվել:
Ուրախ եմ, որ մենք ապրել ենք նրա ժամանակաշրջանում, ուրախ եմ, որ նրա հիմնարար աշխատություններից մեկը հասանելի ենք դարձրել հայ ընթերցողին»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան