Հասարակություն 15:00 30/11/2023 Հայաստան

Եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը կարող է տեխնիկական խնդիրներ առաջացնի. Արմեն Քթոյան

Կառավարության նախաձեռնությամբ  երեք փուլի արդյունքում ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է պարտադիր եկամտի հայտարարգրեր ներկայացնեն ՊԵԿ: 2023 թվականից հայտարարատու  են դարձել այն քաղաքացիները, որոնք 2022 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամ և ավելի վարկեր և փոխառություններ, ինչպես նաև հանրային ծառայողները: 2024 թվականին հայտարարատու կհամարվեն այն քաղաքացիները, որոնք հանդիսանում են վարձու աշխատողներ կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացել են աշխատանքների կատարման դիմաց եկամուտներ: 2025 թվականի համար հայտարարագրող են հանդիսանալու բոլոր այն քաղաքացիները, որոնք առաջին երկու խմբերի մեջ չեն: 2025 թվականի արդյունքներով համակարգում կներառվեն բոլոր հայտարարատու քաղաքացիները:

Panorama.am-ը ՀՊՏՀ Վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք պետությոնը պատրաստ է նման լայնածավալ ծրագրին և ինչ կտա այն ՀՀ քաղաքացուն:

Ա.Քթոյան- Ըստ էության, պետությունը պատրաստ է եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրամանը: Այսօր կա միասնական էլեկտրոնային համակարգ՝ հարկ վճարողների պորտալ, չնայած դրանից շատերը չեն օգտվում, այլ միայն նրանք, ովքեր հարկային վճարումների, եկամտային հարկի հետ վերադարձի հարց ունեն: Այդ պորտալն այդպիսի հնարավորություն պարունակում է և, օրինակ, յուրաքանչյուր մարդ կարող է մտնել և այնտեղ տեսնել, թե ինքն ինչքան հարկ է վճարել, կարող է նաև տեխնիկապես, որոշակի լրամշակումներից հետո մտնել պորտալ և գեներացնել իր հայտարարագիրն ինքնաշխատ ձևով:

Այսինքը, տվյալներն արդեն կան, դու ֆիզիկապես ոչինչ չես ավելացնում, այն, ինչ դու վճարել ես, դրա վերաբերյալ հայտարարագիրը դառնում է տեղեկանքի պես մի բան, և էլի էլեկտրոնային ձևով դու կարող ես այն ուղարկել համապատասխան մարմնին: Այսինքն, այստեղ հավելյալ մեծ ծավալի աշխատանք չի ավելանում: Եթե դու ունես քո հայտարարագրի մեջ ինչ-որ բան ավելացնելու, փոփոխելու անհրաժեշտություն, ապա կարող ես ուղղումներ մտցնել  զուտ տեխնիկապես: Եթե քաղաքացին համակարգչային հիմնարար գիտելիքների տիրապետում է՝ կարող է իրականացնել և՝ ոչ մեծ դժվարությամբ:

Եկամուտների հայտարարագրումը շատ կարևոր գործիք է, իր հետ  բազմաթիվ առավելություններ է բերում և թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ: Սա ավելի շատ միտված է պաշտպանելու օրինապահ հարկատուների շահերը, որոնք, ըստ էության, թաքցնելու ոչինչ չունեն: Ես աշխատում եմ, ամբողջությամբ վճարում եմ հարկերը, կարող եմ հայտարարագիր ներկայացնել, դրանից ինձ կարող է սկզբնապես մի քիչ բարդ լինել, բայց հաջորդիվ կպահանջվի շատ կարճ ժամանակ, մի քանի գործողություններվ, ինքնաշխատ ձևով գեներացվում է այդ տեղեկանքը և ուղարկում է համապատասխան մարմնին:

Panorama.am-Ըստ էության, մոտ 1 մլն հայտարարատու հաջորդ տարի պետք է ներկայցնի եկամտի հայտարարագիր, այն խնդիրներ չի՞ առաջացնի համապատասխան կառույցների համար:

Ա. Քթոյան-Իհարկե, եթե միանգամից մեծ թվով մարդիկ համակարգին հարցում անեն, մասնակցեն գործընթացին, կարող է ելեկտրոնային հարթակում խնդիրներ առաջանան, բայց այդ խնդիրները տեխնիկական տիրույթում են: Արտադրանքի թողունակությունը բարձրացնելու, պորտալի արագությունը մեծացնելու և այլ տեխնիկական խնդիրները լուծելի են: Այն կարող է ծագել գործընթացի սկզբնական ժամանակահատվածում, բայց այն աստիճանական է և՛ կառավարելու, և՛ մարդկանց խնդիրենրը լուծելու հնարավորություն կլինի:

Panorama.am-Եկամտի համընդհանուր հայտարարագրման համակարգն ի՞նչ կտա սովորական քաղաքացուն, բացի այն, որ պետությունը խոստանում է հայտարարտուին վերադարձնել իր եկամտահարկի մի մասը:

Ա.Քթոյան-Խթանող դեր կունենա, եթե մենք հիմնվում ենք միջազգային փորձի վրա: Տրամաբանությունն որն է: Պետությունն իրականացնում է աջակցության ամենատարբեր ծրագրեր, տարբեր գերատեսչությունների շրջանակներում ՝ սոցիալական, բնակարանային ապահովության, առողջապահության, կրթության և այլն: Ըստ էության այս ծրագրերի զգալի մասը թիրախային է, մի մասն էլ՝ ոչ: Օրինակ,  որքանով է նպատակահարմար, որ նպաստներ ստանան, կամ անվճար առողջապահությունից օտվեն նրանք, ովքեր դրա կարիքը չունեն և նրանց փոխարեն հանրությունը վճարի: Իսկ պետությունն այս պահի դրությամբ չունի տեղեկատվություն, թե այդ հնարավորությունն ով ունի, ով չունի:

Միայն սոցիալական բնակապահովության մասով ասեմ: Այսօր մենք ունենք քաղաքացիների մի ստվար հատված, որոնք ունեն բնակարանային կարիքների բավարարման անհրաժեշտություն, ունենք նաև անձինք, որոնք նախկինում օգտվել են սոցիալական բնակապահովման ամենատարբեր ծրագրերից ՝ դրա կարիքը, ըստ էության, չունենալով: օրինակ ԲՈւՀ-ի աշխատող լինելը բավարար հանգամանք է եղել, որ շուկայականից ցածր գներով ձեռք բերվեր բնակարան և դրանից օգտվել են նրանք, ովքեր բարձր եկամուտներ ունեին և կարող էին նույնիսկ շուկայական գներով բնակարան ձեռք բերել, կամ մի քանի բնակարան ունեին:

Նմանօրինակ խնդիրներից խոսափելու, պետական ռեսուրսների արդյունավետ օգտագործում կատարելու համար, պետությունը պետք է հասկանա, թե նրանք, ովքեր ստանում են որևէ ծրագրով աջակցություն, իսկապե՞ս ունեն դրա կարիքը, թե ոչ, իսկ այդ տեղեկատվությունը միայն պարունակում է եկամուտների հայտարարագրման համակարգում: Այլ, ավելի արդյունավերտ տարբերակ, իմ կարծիքով չկա, և բոլոր երկրներում էլ սա հենց այսդ տրամաբանության համար է կիրառվում:

Պարզ օրինակ կարող եմ բերել, որ Հայաստանում գործում է դպրոց, որի վարձավճարները բավականին բարձր են, բայց կրթօջախն ունի զեղչերի շատ ճկուն համակարգ, ընդհուպ 90%-ի, բայց տրամադրում է այն անձանց, ովքեր դրա կարիքն իսկապես ունեն: Իսկ ինչպե՞ս կարող ես այդ կարիքը ցույց տալ: Դու ներկայացնում ես հայտարարագիր,  և մանրակրկիտ նշում, թե քո ընտանիքի եկամուտներն ինչքան են, ծախսերը՝ ինչքան: Եթե այդ համակարգը լինի, այդ դպրոցը այլ դեպքերում ծնողներից այդպիսի անհատական հայտարարագրեր չի պահանջի, այլ հարցում կանեն այդ համակարգից տեղեկատվություն կստանան և կկարողանան գնահատել, թե իսկապես այդ մարդն կարիք ունի օգտվելու այդ զեղչից:

Այս համակարգն հնարավորություն է տալիս ավելի ամբողջական հասկանալ կարիքները, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի աջակցությունն լինի թիրախային, իսկ թե աջակցության ինչ միջոցներ են կիրառվում, այն արդեն այլ քաղաքականության հարց է, այն պետք է կիրառվի, բայց այս համակարգի հետ առնչություն չունի: Պարզապես տեղեկատվական այս համակարգով պետությունը համապարփակ տեղեկատվություն է ստանում իր քաղաքացիների մասին, դրա հիման վրա կարող է հասկանալ յուրաքանչյուրի իրական հնարավորությունները և կարիքները, ինչն անհրաժեշտ պայման է աջակցության ծրագիրն թիրախային դարձնելու համար: Արդյո՞ք այդ ծրագրերը բավարար կլինեն բոլորի կարիքները պատշաճ ձևով հոգալու համար, այն այլ հարց է և բյուջետային հնարավորություններից է կախված, բայց եթե այս համակարգը չլինի ապա չես կարող կարիքները գնահատել ճշգրիտ ձևով և այդ պարագայում հարցն, ըստ էության, չի լուծվի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:04
«Փաստ». Ասֆալտի հարցում էլ են այս իշխանությունները ձախողվել
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունը ամենաշատը գլուխ են գովում ասֆալտի թեմայով: Ավելին, վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Փաստ». Ինչ նոր պաշտոնանկություններ են սպասվում առաջիկայում, ովքեր են լքելու պաշտոնները
«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, տարեվերջի օրերին ՀՀ կառավարությունում թեժ քննարկում է եղել. Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
08:57
Հունվարի 10-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 10-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:56
Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է. Ի՞նչ է ակնարկել
«Մեդվեդևն ասել է, որ չի զարմանա, եթե մորուքը սափրած Փաշինյանը հիշի, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»,-մեջբերում է քաղաքագետ Ստեփան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Ովքեր ներկա չեն եղել Ալեն Սիմոնյանի ծննդյան խնջույքին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ իշխանական էլիտան հունվարի 5-ին մեծ շուքով նշել...
Աղբյուր` Panorama.am
08:48
«Ժողովուրդ». ՄԻԵԴ-ը Աննա Դանիբեկյանի գործը կքննի առաջնահերթության կարգով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». 218 հազար անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձանց աշխատավարձից կփոխանցվի վարկի մարմանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԿԲ կողմից տրամադրած տեղեկության համաձայն՝ 2024թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ «անհուսալի...
Աղբյուր` Panorama.am
08:42
Թալանել են լրագրող Լիա Սարգսյանի տունը
Թալանել են «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լիա Սարգսյանի տունը։ Ֆեյսբուքյան իր էջում լրագրողը գրել է. «Թալանել են տունս,...
Աղբյուր` Panorama.am
08:37
Գիշերը Աթոյան փողոցում մեքենա է այրվել
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն hունվարի 10-ին, ժամը 04:15-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աթոյան անցուղի թիվ 16 հասցեի...
Աղբյուր` Panorama.am
08:35
Շիրակի մարզում, Չարենցավան քաղաքում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Որոնք են քթի միջնապատի թափածակման պատճառները. Մանրամասնում է մասնագետը
Քիթ-կոկորդ-ականաջաբան Քրիստինե Հարությունյանն անդրադարձել է քթի միջնապատի թափածակմանը։ Այն ախտաբանական վիճակ է, որի ժամանակ առկա է միջնապատի...
Աղբյուր` Panorama.am
08:02
Հունվարի 10-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:32
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն ու մարզպետ Հայկ Ղալումյանը Փաշինյանի ներկայությամբ հարվածել են միմյանց
ՔՊ փակ նախաձեռնող խմբի այսօրվա թեժ նիստը ավարտվել է քաշքշուքով։ Իսկ իշխանական հերթական կռվի գլխավոր դերերում ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ...
Աղբյուր` Panorama.am
22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}