Բրիտանիան Թուրքիային խոստացել է, որ Գերմանիային կհամոզի նրան վաճառել Eurofighter-ը
Մեծ Բրիտանիան Թուրքիային խոստացել է, որ Գերմանիային կհամոզի Անկարային վաճառել Eurofighter կործանիչներ, ինչին Բեռլինում դեմ են։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այս մասին լրագրողներին հայտնել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները՝ մեկնաբանելով անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանթ Շապսի Անկարա կատարած այցը։
«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի (նոյեմբերի 23-ին) և իր բրիտանացի գործընկերոջ միջև վերջին բանակցություններում քննարկվել է այդ հարցը։ Բրիտանացիները կրկնել են իրենց խոսքերը, որ կօգնեն համոզել գերմանացիներին կործանիչներ վաճառելու հարցում»,-հայտնել են ռազմական գերատեսչությունից և հավելել, որ Անկարայում Գյուլերի և Շապսի միջև բանակցություններից հետո ստորագրվել է ռազմական ոլորտում մտադրությունների հուշագիր։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը նշել է, որ Անկարան մտադիր է գնել եվրոպական արտադրության 40 Eurofighter կործանիչ, որից 20-ը սկզբնական, իսկ 20-ը՝ հաջորդ փուլում։ Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավարը նոյեմբերի կեսերին խորհրդարանում ռազմական բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ հայտարարել է ամերիկյան F-35-ի փոխարեն եվրոպական Eurofighter Typhoon կործանիչներ գնելու պլանների մասին։ Յաշար Գյուլերը նշել է, որ Անկարան այս հարցում արդեն համաձայնություն է ստացել Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից և փորձում է համոզել Գերմանիային։
Թուրքիան դուրս է մղվել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից 2019 թվականին՝ ռուսական S-400 «երկիր-օդ» հրթիռային համակարգեր գնելուց հետո։
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի՝ Eurofighter կործանիչների գնման գործընթացը
- Թուրքական F-16 կործանիչները ժամանել են Ադրբեջան