ԳԱԱ-ում տարեց աշխատակցի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Գիտությունների ազգային ակադեմիայում անձի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
«Մահացածը տարեց անձնավորություն է, դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չկան, նախնական գնահատականով՝ հանկարծամահություն է։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան վերջնական պատճառները պարզ կլինեն դրա եզրակացությամբ»,-ասաց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Shamshyan.com-ն այսօր գրել է, որ նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա», որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, ով նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները