Գազայում հրադադարը երկարացնելուց անմիջապես հետո Երուսաղեմում կրակոցներ են հնչել
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի ժամկետի ավարտից րոպեներ առաջ այն երկարաձգելու համաձայնություն են ձեռք բերել։ Վեցօրյա հրադադարը ևս մեկ օր կշարունակվի։ Միջազգային մամուլը գրում է, որ սա թույլ կտա աշխատել Գազայում գտնվող պատանդներին պաղեստինցի բանտարկյալների հետ փոխանակելու գործարքների ուղղությամբ։
Զինադադարի շնորհիվ անհրաժեշտ մարդասիրական օգնություն է հասել Գազա, որի զգալի մասը դարձել է ամայի տարածություն Իսրայելի ռմբակոծությունների պատճառով, որին հոկտեմբերի 7-ին նախորդել էր ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումը։
«Հաշվի առնելով միջնորդների ջանքերը՝ շարունակելու պատանդների ազատ արձակման գործընթացը օպերատիվ դադարը կշարունակվի»,- ասվում է իսրայելական բանակի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ժամանակավոր զինադադարի ավարտից րոպեներ առաջ։
ՀԱՄԱՍ-ը, որը չորեքշաբթի օրը 30 պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատել է 16 պատանդի, հայտարարության մեջ նշել է, որ զինադադարը կշարունակվի յոթերորդ օրը:
Այս պայմանավորվածության ձեռքբերումից անմիջապես հետո Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ երկու պաղեստինցիներ Երուսաղեմի մուտքի մոտ առավոտյան պիկ ժամին կրակ են բացել ավտոբուսի կանգառում, ինչի հետևանքով երկու մարդ սպանվել է, ևս ութը վիրավորվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանվել է երեք մարդ՝ 24-ամյա մի կին, տարեց տղամարդ ու կին։ Եվս վեց մարդ վիրավոր է։
Երկու զինյալները ոչնչացվել են։
«Երկու ահաբեկիչներ դեպքի վայր են ժամանել զինված և մեքենայով, նրանք կրակ են բացել ավտոբուսի կայարանում կանգնած խաղաղ բնակիչների ուղղությամբ և այնուհետև վնասազերծվել անվտանգության ուժերի և մոտակայքում գտնվող քաղաքացիական անձանց կողմից», - հայտնել է ոստիկանությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին