Թուրքիայի իշխանությունները ցանկանում են երկրում 65%-ի գնաճը կրկնակի նվազեցնել
2024 թվականին Թուրքիայի իշխանությունները մտադիր են երկրում տարեկան գնաճի մակարդակը ներկայիս համեմատ գրեթե կիսով չափ նվազեցնել՝ հասնելով 34 %-ի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, որի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Այս տարվա հունիսին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերընտրվելուց անմիջապես հետո, Թուրքիայում գնաճն ամենացածր մակարդակին էր՝ 2021 թվականից ի վեր։ Այնուհետև այն տարեկան կտրվածքով կազմել է 38,2%։ Սեպտեմբերին գների աճի տեմպերն աճել են մինչև 60%: Թուրքիայի Կենտրոնական բանկի կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին երկրում տարեկան գնաճը կկազմի 65%։ Փորձագետները ենթադրում էին, որ այն կհասնի 67%-ի։
Շիմշեքի խոսքով՝ թուրքական ֆինանսական կառույցները մտադիր են 2024 թվականի նպատակին հասնելուց հետո գնաճն էլ ավելի նվազեցնել մինչև միանիշ ցուցանիշ։
Թուրքիայի Կենտրոնական բանկն կանխատեսում է, որ 2024 թվականին գնաճը կնվազի մինչև 33 տոկոս, իսկ 2025 թվականին՝ 15 տոկոս։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ՀՆԱ-ն չավելացնենք՝ պոտենցիալ պահանջարկը կոնվերտացիա է լինելու գնաճի.Մարտին Գալստյան
- Սեպտեմբերին մրգի և բանջարեղենի միջին գնաճը կազմել է 9.45%
- Oգոստոսին գրանցվել է բենզինի 8.5% և դիզելային վառելիքի՝ 8.2% գնաճ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին