«Ժողովուրդ». Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով բոլոր կողմերը միջնորդություն են ներկայացրել դատարան, որ չեն ցանկանում՝ դատական նիստերը կայանան Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում: Գնդակը դատավոր Գարիկ Աբելյանի դաշտում է, եւ նա կորոշի քրեական գործով ներկայացված միջնորդությունը բավարարել եւ գործը ուղարկել Երեւան, թե այն թողնել Սիսիանում:
Նշենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի մեղադրանքի գործը դատարանում է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման եւ պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով եւ զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ եւ կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ եւ անփույթ վերաբերմունքի հետեւանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում