
«Ժողովուրդ». Փաշինյանը և նախարարները կգնան ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հաջորդ շաբաթ ՔՊ-ական պատգամավորները կհավաքվեն՝ խմբակցության նիստի: ArmLur.am-ը գրել էր, որ հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը և նախարարները գնալու են ԱԺ՝ եկող տարվա բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 5-ին մեկնարկելիք Աժ նստաշրջանից առաջ՝ երկուշաբթի երեկոյան, ՔՊ-ականները հավաքվելու են, որպեսզի պատրաստվեն Նիկոլ Փաշինյանին դիմավորելու:
Իշխանական պատգամավորները որոշելու են՝ որ նախագծին ինչպես են քվեարկելու, վարչապետին ինչ հարցեր են ուղղելու, և, որ ամենակարևորն է, ինչպես են անցկացնելու բյուջեի նախագծի քննարկումը և քվեարկությունը, որպեսզի միջադեպեր չլինեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում