«Հրապարակ». Բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով բարձրացվում են դատարաններ դիմելու համար վճարվող պետական տուրքերը։ Նախագծով առաջարկվում է գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեպքում` դրամական պահանջով հայցադիմումի համար օրենքով սահմանված տուրքի վերին շեմը՝ բազային տուրքի 1.5-ապատիկը դարձնել հնգապատիկ: Այսինքն՝ եթե դատարան հայցադիմում ներկայացվի, որում առկա է դրամական պահանջ, ապա պետք է վճարվի պետական տուրք` հայցագնի 2 տոկոսի չափով, բայց այն չի կարող պակաս լինել 5 հազար դրամից՝ նախկին 1500 դրամի փոխարեն։
Օրինակ, եթե անձը դատական կարգով պահանջի 10 հազար դրամ, ապա պետք է 5 հազար դրամ պետական տուրք վճարի։
Պետական տուրք է սահմանվում նաև պայմանագրի վավերությունը վիճարկելու պահանջի գործերով՝ պայմանագրի հայցագնի 4 տոկոսի չափով, որը չի կարող պակաս լինել 15 հազար դրամից և չի կարող ավել լինել 15 մլն դրամից։ Այսինքն՝ եթե պայմանագիրը խոշոր գումարի, ասենք, 375 միլիոնի մասին է, ապա դատարան դիմողը պետք է 15 մլն պետտուրք վճարի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան