Սիրանույշ Սահակյան. Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին
Այն, որ 2020թ. 44-օրյա պատերազմի առնչությամբ դեռ կան գերեվարված անձինք, արդեն խոսում է Հայաստանի իշխանությունների ձախողման մասին։ Նման կարծիք հայտնեց Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը «Գերիների հնարավոր վերադարձ․ միջազգային իրավունք և արդարադատություն» թեմայով ասուլիսի ժամանակ։
Նա նշեց, որ միջազգային պրակտիկայում ընդունված է մարդասիրական նպատակով ժամանակավոր հրադադարների հայտարարումը, որոնց նպատակը գերիների ու մարտի դաշտում ընկած զինվորների մարմինների փոխանակումն է։
«Այս առումով մենք տեսանք, թեև գոյություն ունի Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, անհապաղ ազատ արձակել գերեվարված ու կալանավորված անձանց, որոնք կապված են կոնֆլիկտի հետ։ Սա ահեվլյալ իր ամրագրումը ստացավ քաղաքական փաստթղթում՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Սակայն դրա դրույթներն ի կատար չածբեցին, ավելին, Ադրբեջանը ստեղծեղ նոր միջադեպ, որի նպատակը նոր գերավարումներ ունենալն էր»,-ասաց նա։
Սահակյանի գնահատմամբ, Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին, և Հայաստանը կարծես թե ընդունեց խաղի այն կանոնները, որ գերիների ազատ արձակումը պետք է կապված լինի քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ։
«Բոլոր ազատ արձակման դեպքերը ինչ-որ չափով կապված էին քաղաքական գործոնների հետ, օրինակ, ականապատ տարածքների քարտեզների հանձնում և այլն։ Հիմնական ձախողումն այն է, որ մարդասիրական խնդիրը կապակցվեց օրակարգում առկա քաղաքական խնդիրների հետ, արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ գերեվարված բոլոր անձինք պահվում են որպես պատանդ քաղաքական պահանջների բավարարում ստանալու նպատակով»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան