Ֆրանսիայի ՆԳ նախարարը հայց կներկայացնի իրեն ուղղված մահվան սպառնալիքների փաստով
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը մտադիր է բողոք ներկայացնել մահվան սպառնալիքների վերաբերյալ, որոնք իր շրջապատի կարծիքով գալիս են ծայրահեղ աջ հայացքներ ունեցող քաղաքացիներից: Այս մասին հաղորդում է France Info ռադիոկայանը։
«Ուզում եմ զգուշացնել, որ մենք պատրաստվում ենք վնասազերծել ձեզ, դուք չեք պաշտպանում դրոշը»,-ասված է Ֆրանսիայի ՆԳՆ կայքի հետադարձ կապի միջոցով ուղարկված հաղորդագրություններից մեկում։
«Դու կարող ես քեզ շրջապատել ոստիկաններով, բայց ոչ մի փամփուշտ չես կանգնեցնի: Քո ժամանակi ամեն վայրկյան սպառվում է»,-ասվում է մեկ այլ նամակում, որը մեջբերում է ռադիոկայանը։
Նախարարի շրջապատի մարդիկ պնդում են, որ սպառնալիքները գալիս են «ակնհայտորեն ուլտրաաջերից»։ Նման վարկածը դիատրկվում է նոյեմբերի 28-ին Դարմանինի որոշման համատեքստում, որով նա արգելելց երեք ծայրահեղ աջ խմբերի գործունեությունը, այդ թվում՝ Division Martel-ը, որի անդամները ներգրավված են եղել անկարգությունների և ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների մեջ:
Ֆրանսիայում ծայրահեղ աջակողմյան ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ զինված մարդիկ հարձակվել են երկրի հարավ-արևելքում գտնվող Կրեպոլես կոմունայում երիտասարդական երեկույթի մասնակիցների վրա: Տոմա անունով 16-ամյա դեռահասը մահացել էր դանակի հարվածից:
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիայի իշխանությունները Սիրիայի նախագահին ձերբակալելու օրդեր են տվել
- Ֆրանսիայում աղջիկները ծեծել են իրենց անհանգստացրած թուրք երիտասարդներին
- Ֆրանսիայում ուսուցչի վրա հարձակումից հետո Բելառուսի երկու քաղաքացի է ձերբակալվել