Դատախազությունն ուսումնասիում է Էդուարդ Թոփչյանի ահազանգը
Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյանի հայտարարությունը՝ կիբեռհանցագործների թիրախում հայտնվելու մասին, ուսումնասիրվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ երեկ Էդուարդ Թոփչյանը ահազանգել էր, որ երկու օր է՝ հաղորդագրություններ է ստանում կիբեռհանցագործներից, որոնք արհեստական բանականության միջոցով ստեղծում են իրեն արատավորող տեսանյութեր։
Վստահեցնում եմ, որ այս տեսանյութերը ոչ մի կապ չունեն ինձ հետ։
Քանի որ ես հրաժարվեցի որևէ գործարքի մեջ մտնել հանցագործների հետ, բոլորովին չեմ բացառում, որ կտարածվեն այդ տեսանյութերը, կամ անձնական նամակներով կուղարկվեն իմ ընկերներին։
Իմ դեմ ուղղված այս կիբերհարձակումը նպատակ ունի ֆինանսական շանտաժ հաղորդագրությունները դադարեցնելու դիմաց:
Ես բացարձակապես վճռական եմ չխրախուսել կիբեր հանցագործներին։ Խորհրդակցելով Հայաստանի լավագույն մասնագետների հետ ես հասկացա, որ ցավոք այսօրվա հնարավորություններով կիբերաշխարհում մենք բոլորս մնում ենք անապահով և խոցելի:
Թույլ տվեք հույս հայտնել, որ այս կիբեր հարձակումը կօգնի մեզ բոլորիս համախմբվել կիբերհանցագործների դեմ, ովքեր փորձում են փող աշխատել՝ շանտաժի ենթարկելով ազնիվ և օրինապաշտ մարդկանց»,-գրել էր նա։
Հարակից հրապարակումներ`
- Էդուարդ Թոփչյանն ահազանգում է իր դեմ ուղղված կիբերհարձակման մասին
- Էդուարդ Թոփչյան. Բարձրակարգ նվագախումբ ունենալը Հայաստանի քաղաքականության համար շատ կարևոր է
- Մաեստրոներ Թոփչյան և Դուրգարյան, մանր քինախնդրությունը չի սազում մեծ երաժիշտներին․ Արմեն Դարբինյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները