Հուսով եմ՝ կենտրոնի բնակիչներիս տան մոտ կանգնելու համար ռեկետ չեք անելու. Հարցում
Քաղաքային իշխանությունների՝ կայանման կտրուկ թանկացման մտադրությունը մտահոգություններ է առաջացրել Փոքր Կենտրոնի բնակիչների շրջանում։
Նրանք նշում են՝ բակերը լեցուն են, իրենց տան դիմաց կայանելու համար ստիպված են լինելու կլորիկ գումար վճարել։
«160.000 դրամ կարմիր գծերի համար կենտրոնում. լավ չե՞ք։ Հուսով եմ կենտրոնի բնակիչներիս տան մոտ կանգնելու համար ռեկետ չեք անելու. ես շատ լուրջ կոչ եմ անում բոլոր՝ հին և նոր երևանցիներին, պայքարել եւ չթողել այս աբսուրդը իրականանա»,-գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։
Երևանի փողոցներում Panorama.am-ի անցկացրած հարցման մասնակիցները գերակշռող մասը դեմ է կայանման գնի բարձրացմանը։
Հասարակության համատարած բողոքի պատճառը Երևան քաղաքի ավագանու կողմից ներկայացված «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» նախագիծն է, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնի ավտոկայանատեղում մեքենաները կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։
«Առանց այն էլ իրենց բակերում շարժվելու տեղ չկա, քանի որ բոլորը կայանում են այնտեղ, որտեղ ազատ տեղ են գտնում, իսկ նման որոշման ընդունումը առավել կսրի իրավիճակը»,-նշեց նրանցից մեկը։
Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ժամը 15.00-ին Երևանի քաղաքապետարանում տեղի կունենան նախագծի հանրային բաց լսումներ:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա