Արա Ֆիդանյանը փորձաշրջանով նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արա Ֆիդանյանին նշանակել է ՆԳՆ գլխավոր քարտուղար։
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը՝ Արա Խորենի Ֆիդանյանին 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար՝ 12 ամիս փորձաշրջանով»,-ասվում է որոշման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը. Արա Ֆիդանյան
- Հայտնաբերվել է 606 կոռուպցիոն բնույթի հանցագործություն, որոնցից 163-ը կաշառակերության դեպքեր են.Արա Ֆիդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան