Բաքուն առաջարկում է Երևանի հետ հանդիպում անցկացնել սահմանին կամ չեզոք երկրում
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն առաջարկել է հանդիպում անցկացնել Երևանի հետ խաղաղ գործընթացի շրջանակներում Հայաստանի հետ Ադրբեջանի սահմանին կամ երրորդ երկրում, որը չեզոք է։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։
Բայրամովը, ելույթ ունենալով Սկոպյեում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 30-րդ նիստում, ասել է, որ Հայաստանի հետ խաղաղ բանակցությունների գործընթացում կան որոշակի դժվարություններ և մարտահրավերներ։ Նրա խոսքով, «Երևանը անհիմն կերպով դանդաղեցնում է այդ գործընթացը, բացի այդ, մի շարք երկրներ փորձում են իրենց աշխարհաքաղաքական խաղերը պրոյեկտել Հարավային Կովկասի տարածաշրջանում»։
«Չնայած դրան, Ադրբեջանը վճռական է խաղաղության օրակարգում առաջընթացի հասնելու հարցում»,- նշել է նա։
Բայրամովն իր ելույթում նաև նշել է, որ «ԵԱՀԿ-ն չի կարողացել արդյունավետորեն իրականացնել իր մանդատը նախկին հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին