Ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու հիմնվորում գոյություն չուներ․ Խաչատուրովի պաշտպան
Դատարանը որոշեց բողոքը մասնակիորեն բավարարել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը։
«Դատարանն ընտրեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն գրավ և վարչական հսկողություն։ Մեր դիտարկմամբ՝ դրա կիրառման հիմքերն ընդհանրապես չկային, որովհետև ստեղծված իրավիճակում բացարձակ որևէ խափանման միջոց կիրառելու որևէ հիմնվորում գոյություն չուներ։ Ամեն դեպքում, դատարանը կայացրել է այդ որոշումը։ Հիմա պետք է դիտարկենք այդ որոշման համատեքստում մեր գործողությունները, որոնք այս պահին հստակ չեն։ Գրիգորի Խաչատուրովն այս պահին տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ»,-տեղեկացրեց Պողոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվեց գրավով և վարչական հսկողությամբ։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարվեց Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը։Դատարանը որոշմամբ՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ կիրառել գրավ ու վարչական հսկողություն։ Որպես գրավի չափ է սահմանվել 20 մլն դրամ։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալ Խաչատուրովն ազատ կարձակվի
- Դատարանի կողմից իրավաչափորեն մերժվեց բացարկի միջնորդությունը․ Հակոբ Ենոքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան