Քաղաքական 11:21 01/12/2023 Հայաստան

Գրիգորյան-Մուստաֆաև. հինգ հանդիպում, զրո արդյունք

Հայաստան-Ադրբեջան սահմանի Իջևան-Ղազախ հատվածում նոյեմբերի 30 ին հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները, որոնք գլխավորում են երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները:

Սա Գրիգորյան-Մուստաֆաև 5-րդ հանիդպումն էր և հանդիպման արդյունքով կան պայմանավորվածություններ և համաձայնություններ: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը ծավալուն հոդվածով անդրադարձել է հանդիպմանն ու դրա արդյունքներին։

Մուստաֆաևի ուղղաթիռով ժամանումը

Բաքվից-Ղազախ՝ օդով: Ադրբեջանական մեդիան մեծ շուքով էր լուսաբանում Մուստաֆաևի ժամանումը: Տարածված տեսանյութերից երևում է, որ Ադրբեջանի փոխվարչապետը հայկական կողմի հետ հանդիպմանը ժամանել է ուղղաթիռով:

Ավելի կաևոր է, թե ինչի մասին լռեց ադրբեջանական մեդիան: Ալիևի ամենավստահելի անձանցից մեկը, Բաքվի ամենապրոֆեսիոնալ բանակցողներից մեկը, Հայաստանի հետ բանակցային առաջնագիծ նետված Շահին Մուստաֆաևը հրաշալի տիրապետում է հայերենին, հայ գրականությանն ու հայոց պատմությանը:

Մուստաֆաևը ծնունդով Նոյեմբերյանի Ջուջևան գյուղից է: Հաճախել է տեղի հայկական 8-ամյա դպրոցը, ապա Նոյեմբերյանի թիվ 2 հայկական դպրոցը, մինչև 23 տարեկանը սովորել է Երևանում Ժողինստիտուտի հայկական բաժնում:

Թե ինչ լեզվով են զրուցել Մուստաֆաևը և Գրիգորյանը բանակցությունների ժամանակ, կողմերը չեն հայտարարում:

Գրիգորյան-Մուստաֆաև պայմանավորվածությունները

Եվ այսպես, սահմանային հանդիպմանը կողմերը համաձայնեցրել են սահմանազատման հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը: Այդ տեքստի մասին ոչինչ հայտնի չէ:

Կողմերը պայմանավորվել են սկսել սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև համաձայնության են եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումները:

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը: Նախորդ հանդիպումներին ևս նման պայմանավորվածություն ձեռք է բերվել, բայց փորձը ցույց տվեց, որ այդ պայմանավորվածությունը չի կատարվում: Սահմանազատման հանձնաժողովների հանդիպումները վերածվել են բանակցային դադարները մեղմելու միջոցի:

Այս պայմանավորվածությունները նախ հուշում են, որ նախորդ չորս հանդիպումներին առարկայական պայմանավորվածություններ չեն եղել: Այս պայմանավորվածությունները նաև հուշում են, որ դեռ հստակություն չկա՝ կողմերը զգուշավոր են, քայլերը՝ ավելի:

Սահմանազատման հանձնաժողովների հակիրճ նախապատմությունը

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովներ ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը։

Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած հանձնաժողովների առաջին երեք հանդիպումները տեղի են ունեցել անցած տարի: Առաջինը՝ 2022-ի մայիսի 24-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի Երասխ-Նախիջևան հատվածում, երկրորդը՝ օգոստոսի 30-ին Մոսկվայում, երրորդը՝ նոյեմբերի 3-ին Բրյուսելում:

Չորրորդ հանդիպումը կայացել է այս տարվա հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանին: Թե որ հատվածում, չի նշվում:

Չորրորդ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ դեռ համաձայնություն չկա, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս:

«Որևէ քարտեզի մասով որևէ որոշում չի կայացվել», – հանդիպումից հետո հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:

Քարտեզի մասին հայտարարություն չկա նաև հինգերորդ հանդիպումից հետո:

Զրո արդյունքի պատճառները

Արդյունքում՝ 5 հանդիպում, զրո արդյունք։ Որովհետև սահմանազատման այս հանձնաժողովներն ունեն ներկայացուցչական բնույթ, և որովհետև սահմանազատման այս հանձնաժողովները չեն որոշելու, թե ինչ քարտեզով և որ սարով անցնի սահմանը: Այդ որոշումը կայացվելու է ավելի բարձր մակարդակում:

Քարտեզների, Հայաստանի տարածքային ամբողջականության մասով կա հստակ տարակարծություն: Եվ այդ տարակարծությունն այս պահին Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ: Տեղին կլինի հիշել Թուրքիայի նախագահի հայտարարությունը, որ Հայաստանի տարածքով թյուքրական միջանցքին դիմադրում է ոչ թե Հայաստանը, այլ Իրանը: Իսկ Իրանը դա անում է մշտապես հայտարարելով՝ կարմիր գիծ է Հայաստանի տարածքային ամբողջականությունը:

Հայաստանի հետ Ադրբեջանի ուղիղ բանակցությունը Թուրքիայի համար հնարավորություն է շրջանցել իրանական դիմադրությունը։ Մանավանդ հիմա, երբ Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվեց և Թուրքիա-Իրան բացահայտ դրսևորվող հակասությունները հիմա մերձավորարևելյան մեդիայի ուշադրության կենտրնուն են։ Հիմնական պատճառն իհարկե Գազան է, բայց Հայաստանի տարածքով էրդողանական միջանցքը պատճառների մեջ է։

Մյուս կողմից կա Մոսկվան, որտեղից առաջարկում են սահմանազատման համար օգտագործել խորհրդային քարտեզները։ Առաջարկ ասվածը, իհարկե, մեղմ ձևակերպում է։ Բայց և՛ Փաշինյանը, և՛ Ալիևն արդեն անուղղակի մերժել են այդ առաջարկը՝ յուրաքանչյուրն ունենալով իր պատճառները, բայց սա, իհարկե, ռուսական «առաջարկը» լուսանցքում չի թողնում։

Այսքանով Հայաստանի հետ Ադրբեջանի ուղիղ բանակցությունների թակարդները չեն վերջանում։

Խաղաղության հնարավորության պատրանք ստեղծելով

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը, թեև պարբերաբար հայտարարություններ են անում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք բոլորովին էլ սահմանազատում իրականացնելու մասին չեն, ՀՀ քաղաքացիների առաջ ճշգրիտ չեն դնում այն վիճակը, որում հայտնվել ենք։

Միայն վերջին երեք օրվա կտրվածքով՝ նախ Փաշինյանը հայտարարեց. «Առաջիկայում քննարկում գոնե քարտեզների, սամանների մասով նախատեսված է նոյեմբերի 30-ին սահմանագծման հանձնաժողովների ֆորմատով, և այդ քննարկումներից նաև մենք հետևություններ կանենք, և եթե այլ բանակցություններ լինեն, այլ բանակցություններից մենք հետևություններ կանենք, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է այդ սկզբունքների հիման վրա գնալ խաղաղության, թե Ադրբեջանը հրաժարվում է այդ սկզբունքներից։ Փաստն այն է, որ մինչև այսօր մենք նման վստահություն չունենք ոչ մի կողմում։ Չնայած Ադրբեջանի կողմից հնչել է հայտարարություն, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այստեղ կոնկրետություններ են պետք, թե ինչ նկատի ունենք, ինչ նկատի ունեն իրե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով»։

Փաշինյանի այս հայտարարությունը հնչել է նոյեմբերի 27-ին՝ քաղաքացիների հարցերին պատասխանելիս։ Երեք օր անց՝ նոյեմբերի 30-ին ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Այս պահին կարող ենք արձանագրել որ միջազգային հանրության լուռ համաձայնությամբ Ադրբեջանը հասել է իր վաղեմի նպատակին՝ ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայ բնակչության։

Այնուամենայնիվ, դա իրականացնելուց հետո էլ ադրբեջանական կողմի պահանջները չեն դադարել. հիմա Հայաստանի Հանրապետության ամբողջ ինքնիշխան տարածքն է դարձել մեր հարևանի թիրախը։ Զուգորդված լինելով շարունակական ատելությամբ, ռազմական հռետորաբանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ, տարբեր միջազգային դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ և ԵՄ կողմից կազմակերպված հանդիպումներին մասնակցելու մերժման հետ՝ սա ի ցույց է դնում, որ այս երկիրն անկեղծորեն շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ»։

Այս խիստ կարևոր և վտանգավոր դրության մասին ամենօրյա ահազանգի փոխարեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շարունակում է խոսել՝ գործածելով «խաղաղության դարաշրջան» եզրը։
Ինչպես ավելի վաղ Փաշինյանը, ու նաև Միրզոյանը միջազգային հարթակներում իրենց ելույթներում էին արել, այս անգամ ևս Միրզոյանը բառացի հայտարարեց, որ չնայած տեղի ունեցած մարդասիրական աղետին, Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության նոր դարաշրջանի բացմանը և կարծում է, որ դա դեռ հնարավոր է։

Ամենավտանգավորը թակարդը հենց սա է՝ խաղաղության հնարավորության պատրանք ստեղծելը, երբ իրենք իսկ հայտարարում են, որ դեռ հայտնի չէ՝ ինչ նկատի ունի Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականություն ասելով։ Իրականում հայտնի է, և հայտնի է նաև նրանց՝ Փաշինյանի թիմին, որովհետև Արարատ Միրզոյանն ուղիղ հայտարարում է՝ Հայաստանը թիրախում է։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}