Զելենսկու կինը չի ցանկանում, որ նա նոր ժամկետով ընտրվի Ուկրաինայի նախագահ
Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ասել է, որ չի ցանկանում, որ իր ամուսինը նորից ընտրվի նոր ժամկետով։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Ես չեմ ցանկանում, որ նա դառնա նախագահ հաջորդ ժամկետում կամ հաջորդ երկու ժամկետներում, դա անհնար է: Հավանաբար, մենք ստիպված կլինենք ինչ-որ նոր բան մտածել»,-ասել է Զելենսկայան Economist-ի փոդքասթում ՝ պատասխանելով ապագա պլանների մասին հարցին:
Ավելի վաղ Զելենսկին Associated Press-ին տված հարցազրույցում փորձել էր նախագահական ընտրությունների չեղարկման հետ կապված իրավիճակը տեղափոխել Ուկրաինայի ժողովրդի վրա։ Գործակալության փոխանցմամբ՝ «Զելենսկին ասել է, որ պատրաստ է ընտրություններ անցկացնել», սակայն, ըստ նրա, «ուկրաինացիների մեծամասնությունը պատրաստ չէ դրան», ովքեր նման քայլը համարում են «վտանգավոր և անիմաստ»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչքան Զելենսկին ու Սահակաշվիլին էին հասկանում անվտանգությունից, այնքան էլ Փաշինյանը. Շարմազանով
- Ղրիմի կրակային ամբողջական վերահսկողությունը ժամանակի հարց է․ Զելենսկի
- Զելենսկին մանրամասնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ
- Զելենսկի. Եթե Ռուսաստանը շարունակի փակել հացահատիկային միջանցքը, նրան ոչ մի նավ չի մնա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան