«Հրապարակ». ՔՊ-ականները փակ հանդիպում են ունեցել որոշ դատավորների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՔՊ-ական մի խումբ պատգամավորների և Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների հետ փակ հանդիպումը։ Ավելի վաղ գրել էինք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ԱԺ-ին է ներկայացրել մեկը մյուսից ունիկալ թեկնածուներ, մասնավորապես՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, ավելի ճիշտ՝ ստվերային նախագահ Ռուբիկ Մխիթարյանին, ով 2018-ից այս կողմ քաղաքական հնչեղություն ունեցող գործեր է քննել՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Արմեն Չարչյանի, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և այլոց կալանքի որոշումներն է տվել:
Երկրորդ թեկնածուն Երևանի քրեական դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանն է՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով դատավորը, ով չխորշեց զոհվածի մորը կալանք տալուց։ Երրորդը վերաքննիչի դատավոր Սերգեյ Մարաբյանն է, ում վճռով ազատ արձակվեց ՔՊ-ական նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:
Երեկվա հանդիպմանը 20-25 պատգամավոր է մասնակցել, ինչը վկայում է, որ ՔՊ-ն առաջնորդվում է վերևից ստացած հրահանգներով՝ ում ասեն, նրան էլ կընտրեն։ Թեպետ մեզ խոստովանեցին, որ իշխանության սրտի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն այնքան էլ լավ տպավորություն չի թողել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
- «Հրապարակ». Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան