Ներքնաշորերով արագաչափերը փակելով իշխանության եկած թիմը վրեժ է լուծում քաղաքացիներից. Ավագանու անդամ
«Սիրելի քաղաքացիներ, այստեղ քննարկում ենք հարց, որ 2024 թվականից մեքենայով Երևան գալն արգելվում է ձեզ համար, շարքային բոլոր քաղաքացիներիս համար, որոնք ի վիճակի չեն դառնալ տարեկան 160 հազար դրամի չափով դառնալ տուգանքի մատերիալ»,-ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը։
Նա նշեց՝ «այս պոպուլիստական թիմը, որ գալիս էր ներքնաշորերով արագաչափերտը փակելով, Զիմզիմովին պրիվիտներ ուղարկելով, խոստանում էր, որ Սաշիկի արագաչափերը վերանալու են», ստանձնեց միանձյա իշխանություն ու սկսեց վրեժ լուծել քաղաքացիներից։
Նրա կարծիքով, այս նախագծի նպատակը ոչ թե Երևանը մեքենաներից, այլ մարդկանցից բեռնաթափելն է։
Հարակից հրապարակումներ`
- Առաջարկ ունեմ, կես մլն դրեք, միայն դուք կկարողանաք այնտեղ կայանել. Ն. Հայրապետյան
- Կայանատեղիների թանկացումը բերելու է սոցիալական շերտավորման. Քննարկում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան