Շվեյցարիան արգելափակել է մոտ 17.2 մլրդ դոլարի ռուսական ակտիվները
Շվեյցարիան 2022 թվականի փետրվարից երկրում արգելափակել է մոտ 8,8 միլիարդ դոլարի մասնավոր ռուսական ակտիվները, Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցների չափը մնում է անփոփոխ և կազմում է մոտ 8,45 միլիարդ դոլար: «ՌԻԱ նովոստի»-ին ասել է Շվեյցարիայի տնտեսական հարցերով պետական քարտուղարության Ֆաբիան Մայենֆիշը։
«Վերջին գնահատականներով՝ Շվեյցարիան սառեցրել է 7,7 միլիարդ ֆրանկ (մոտ 8,8 միլիարդ դոլար) ֆինանսական ակտիվներ»,-ասել է նա։
Հարցին, թե փոխվել է արդյոք երկրում ՌԴ ԿԲ-ի սառեցված միջոցների չափը, որը կազմում է մոտ 8,45 միլիարդ շվեյցարական ֆրանկ, մայենֆիշը պատասխանել է՝ նույնչափ է:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն հնարավոր է համարել ապասառեցնել Ռուսաստանի 300 միլիարդ եվրոյի պահուստները Ուկրաինայի վերականգնման մեկնարկից հետո
- Ֆրանսիան սառեցնելու է գազի գները
- Ժնևի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ պահանջելով սառեցնել Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան