Խնկո Ապոր անվան գրադարանի հավաքածուների համալրումը բավարար չէ. Ռուզան Տոնոյան
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանն աշխարհում գործող փոքրաթիվ գրադարաններից է, որ նախատեսված է մանուկներին և պատանիներին սպասարկելու համար։ 2023-ը հոբելյանական է գրադարանի համար։ Գրադարանի 90-ամյակի առիթով այսօր բացվել է գրադարանին ընծայագրված գրքերի, գրադարանի հնատիպ գրքերի, գրադարանի հրատարակած գրքերի ցուցահանդեսներ։
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը Panorama.am-ի հետ զրույցում գրադարանի անցած 90 տարիները բնութագրեց դժվարություններով, վերելքներով, վայէջքներով, բայց կարևոր ձեռքբեումներով անցած ճանապարհ։
«Իսկ կարևոր ձեռքբերումն ընթերցողների այն հոծ բանակն է, որ այսօր ունի գրադարանը։ Տարեկան շուրջ 20 հազար ընթերցող ունեցող, 200-ից ավելի կրթամշակութային ծրագրեր իրականացնող գրադարանը, կարծում եմ, իր արժանի տեղն է զբաղեցնում հայաստանյան մշակութային դաշտում»,- նշեց նա։
Գրադարանային հավաքածուները համալրում են ԿԳՄՍ նախարարության կողմից տարեկան տրամադրվող դրամաշնորհով։
«Տարեկան ստանում ենք 5 միլիոն դրամ։ Բնականաբար, չի բավարարում։ Այդ գումարն ուղիղ համեմատական է 1600 միավոր գրքի, որն ամեն տարի գրադարանը ձեռք է բերում պետական գնումների միջոցով։ Լինում են նաև նվիրատվություններ։ Բայց թիվը բավարար չէ ընթերցողների պահանջմունքը բավարարելու համար։
Փոխգործակցում ենք տարբեր կազմակերպությունների, հրատարակիչների, գրողների հետ, արդյունքում փորձում ենք լրացնել բացը ու տարվա ընթացքում համալրումը հասցնում ենք մինչև 3000-4000 գիրք։ Բայց, կարծում եմ, այդ թիվն էլ բավարար չէ այսօր։ Գրքերն արագ են մաշվում, ինչն էլ ցույց է տալիս, որ գրքերն իսկապես ընթերցում են։ Հետևաբար ամեն տարի պետք է թարմացվի»,- ասաց Ռ. Տոնոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին