Ռուս միլիարդատերերը մեկ տարում էլ ավելի են հարստացել
2023 թվականի սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է 38,575 միլիարդ դոլարով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Bloomberg Billionaires Index-ին։
2012 թվականի մարտից գործակալությունը հրապարակում է Bloomberg Billionaires Index-ը, որը ներառում է 500 ամենահարուստ մարդկանց կարողության մասին տեղեկատվություն։
Գործակալության տվյալներով՝ տարեսկզբից Lukoil-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 9,14 մլրդ դոլար, նրա կարողությունը հասել է 24,5 մլրդ դոլարի, հարստացել է Eurochem և SUEK ընկերությունների համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոն՝ 4,03 մլրդ դոլարով՝ կարողությունը հասցնելով մինչև 17,2 մլրդ դոլար, «Լուկօյլ»-ի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը վաստակել է 3,89 մլրդ դոլար, իսկ կարողությունը հասել 9,76 մլրդ դոլար։
Ըստ գործակալության ամենազգալի վնասները կրել են Դաշնային խորհրդի անդամ Դաղստանի Հանրապետությունից և գործարար Սուլեյման Քերիմովը, ում կարողությունը նվազել է 650 մլն դոլարով՝ մինչև 8,34 մլրդ դոլար, գրում է գործակալությունը։
Այս ընթացքում շվեյցարական UBS բանկի կայքը հայտնել է, որ աշխարհում միլիարդատերերի թիվը վերջին մեկ տարում աճել է 7%-ով՝ հասնելով 2542 մարդու։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին