Կբացվի հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուի ցուցահանդեսը
Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու) այսօրվանից կցուցադրվի իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Ցուցադրությունը կգործի մինչև 2024 թ. փետրվարի 15-ը:
«Խաչ քո» խորագրով ցուցահանդեսն ընդգրկում է թե՛ հայկական, թե՛ այլ ժողովուրդների խաչեր՝ ստեղծված միջնադարից մինչև նորագույն շրջան: Քրիստոնեական տարբեր քաղաքակրթությունների խաչերի ցուցադրությունը մեկ հարկի ներքո միտված է բացելու նոր տեսողական, իմացական հորիզոններ:
ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի հավաքածուները ցուցադրվել են Հայաստանի ազգային պատկերասրահում, Մատենադարանում և մի շարք այլ թանգարաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան