«Հայասաթ-1»-ի թռիչքին ժամեր են մնացել
Այսօր երեկոյան SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։
«Դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ միասին հետևել այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին։ Դրա համար նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է վաղը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ին»,-նշում են «Բազումք» կենտրոնից։
Հիշեցնենք, որ «Հայասաթ-1» արբանյակը Հայաստանից ուղարկվել էր Նիդերլանդներ, որպեսզի անցնի անհրաժեշտ թեստավորումները:
Բարեհաջող անցկացված թեստերից հետո ISISpace ընկերությունը, որտեղ թեստավորվել է արբանյակը, հանդիսանում է միջնորդ “Հայասաթ” թիմի և արբանյակը արձակող ընկերության` SpaceX-ի միջև։ Թեստավորման արդյունքում ISISpace -ը տրամադրել է այն սերտիֆիկատը, առանց որի SpaceX-ը չէր արձակի արբանյակը։
Հարակից հրապարակումներ`
- Հայրենական առաջին արբանյակը տիեզերքում «կհնչեցնի» Կոմիտասի «Կաքավիկ»-ը
- Hayasat-1 հայրենական առաջին արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերը
- «Հայասաթ-1» հայկական արբանյակի երկրային նմուշի թռիչքի փորձարկումը DigiTec 2023-ում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան