Գերմանիան փորձարկում է քառօրյա աշխատանքային շաբաթը
Առնվազն 45 գերմանական ձեռնարկություններ և կազմակերպություններ փետրվարից փորձնականորեն կներկայացնեն քառօրյա աշխատանքային շաբաթ հաջորդ վեց ամիսների համար: Լուրը հայտնում է Stern-ը՝ վկայակոչելով DPA լրատվական գործակալությունը։
«Փետրվարից և հաջորդ վեց ամիսների ընթացքում ձեռնարկությունները կփորձեն քառօրյա աշխատանքային շաբաթը՝ հիմնված ժամանակի 80%-ի 100%-անոց պարտավորությունների կատարման և աշխատուժի 100%-ի օգտագործման մոդելի վրա»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝գրում է Stern-ը:
Փորձի ընթացքում մասնակիցները կկարողանան սովորել նոր տեխնիկա, խորհրդակցել փորձագետների հետ և փորձի փոխանակում կատարել այլ մասնակիցների հետ, ընդգծում է Սթերնը։ Մինչև փետրվար նրանք կպատրաստվեն հատուկ սեմինարներով։ Ծրագրի գիտական մասի իրականացման պատասխանատվությունը կրում է Վեստֆալյան Վիլհելմի համալսարանը (Մյունստեր, Գերմանիա):
Հաղորդվում է, որ ծրագրի մասնակիցների կեսից ավելին փոքր ձեռնարկություններ են, որոնց աշխատակիցների թիվը տատանվում է 9-ից 48 հոգու սահմաններում։ Մասնակիցների 14%-ը խոշոր ձեռնարկություններ են, որոնք ունեն ավելի քան 249 լրիվ դրույքով աշխատող:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան խոչընդոտելու է Թուրքիայի՝ Eurofighter կործանիչների գնման գործընթացը
- Գերմանիայում մայիսի 8-ին և 9-ին արգելելն են ՌԴ և նացիզմի դեմ հաղթանակի խորհրդանիշ դրեշների ցուցադրությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան