Մոսկվայում հրդեհ է բռնկվել ադրբեջանցիներին պատկանող «Սադովոդ» շուկայում
Հրդեհ է բռնկվել Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» շուկայում։ Հրդեհի մասին ահազանգը ստացվել է տեղի ժամանակով ժամը 11:58–ին (Երևանի ժամանակով 12:58–ին), հրդեհվել է կոնտեյներների մեջ եղած ապրանքը: Մեկ մարդ ծխահարվել է։ Ռիա նովոստին գրում է, որ փրկարարները տարհանել են 350 մարդու։ Հրդեհաշիջումը բարդանում է խիտ կառուցապատման պատճառով։ Հրդեհի մակերեսը կազմում է 350 քմ։
«Սադովոդ» շուկան, որն ունի 40 հա) տարծք, գտնվում է Մոսկվայի օղակաձև ճանապարհի վրա՝ Մոսկվայի հարավում, ներառում է ութ հազար խանութ։
«Սադովոդը» պատկանում է «Киевская площадь» ընկերությանը, որի սեփականատերը ադրբեջանական ծագումով գործարարներ Գոդ Նիսանովն ու Զարախ Իլիևն են։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան