Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ. Աբրահամյան
«Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»,- գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Նա նշել է, որ 44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 8-9 տասնյակ գերեվարված հայեր կան: «Չնայած այն հանգամանքին, որ տարբեր տեսանյութերով մեծ թվով գերեվարվածների` Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ փաստական տվյալներ կան, Ադրբեջանը մինչև հիմա նրանց շատերի գերեվարման փաստը չի հաստատում:
Հայաստանյան գործող իշխանությունը, եթե մի փուլում իմիտացիայի ու տարատեսակ քարոզարշավի էր վերածում ադրբեջանական բանտերում գտնվող գերիների հայրենադարձման հարցը, ներկայումս այդ թեմայով ո´չ խոսում է, ո´չ էլ առանձնապես աշխատանք տանում:
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի արտացոլումն այս 5 տարիների ընթացքում փաշինյանական իշխանության ձեռագիրն է դարձել»,- գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սիրանույշ Սահակյան. Հայաստանը փորձ չարեց ինքնուրույնաբար մոտենալ ռազմագերիների խնդրին
- «Փաստ». Սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ում ունենք 200-ից ավելի զոհ, 42 անհետ կորած, գաղթելիս՝ 64 մահացած, 16 գերի
- ՄԻՊ. Ակնհայտ է, որ այս պայմաններում վտանգված են հայ ռազմագերիների հիմնարար իրավունքները
- Ադրբեջանը մինչև օրս հայ ռազմագերիներին օգտագործում է որպես քաղաքական սակարկման գործոն. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան