Արցախի կարատե-դո ֆեդերացիայի մարզչի նախաձեռնությամբ Աբովյանում բացվել է մարտարվեստի ակումբ
Արցախի ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի մարզիչ Տիգրան Գևորգյանն իր գործունեությունը վերսկսել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որտեղ ի դեմս նրա, բացվել է այս մարզաձևից առաջին ակումբը։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի և Հայաստանի բազմակի և Եվրոպայի չեմպիոն, փոխչեմպիոն, մարզիչ Տիգրան Գևորգյանը մանրամասնել է, որ ակումբի դռները բաց են բոլոր ցանկացողների համար:
«Նախաձեռնությունն հիմնականում կյանքի է կոչվել սեփական ուժերով, ինչպես նաև աջակցություն է ցուցաբերել Հայաստանի ավանդական կարատե-դո ֆեդերացիան՝ ի դեմս դրա ղեկավար Սուրեն Մաթևոսյանի։ Մարզադահլիճի տարածքը ձեռք ենք բերել վարձակալական հիմունքներով։ Այստեղ, մեծ ներուժ կա արհեստավարժ մոտեցմամբ երեխաների մեջ հետաքրքրություն մտցնելու և զարգացնելու այս մարզաձևը, որպեսզի նրանք կարողանան մասնակցել ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան մրցաշարերի»,-ներկայացրել է Տիգրան Գևորգյանը՝ պատմելով, որ մարզադահլիճի հարցում էլ աջակցել է ընկերը, ով բնակվում է Աբովյանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին