Մեզ մոտ մաքսազերծման դրույքաչափերը կարող են ավտոմեքենայի արժեքից մի քանի անգամ բարձր լինել. Արտեմ Կարապետյան
«Կառավարության որոշմամբ սահմանվել է մաքսային վճարումների ապահովումները, որոնք պարտադիր պետք է ներկայացվեն ՀՀ-ում և Մաքսային միության տարածքներում մշտապես բնակվող անձանց կողմից երրորդ երկրներից Հայաստան ավտոմեքենաներ ժամանակավոր ներմուծման դեպքերում»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը՝ ներկայացնելով կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը։
Նրա խոսքով՝ կարգավորումը վերաբերում է կա՛մ ՀՀ քաղաքացիներին, կա՛մ ՀՀ-ում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներին և այն մեքենաներին, որոնք գրանցված են երրորդ երկրներում՝ ոչ ԵԱՏՄ-ում:
«ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված է, որ քաղաքացիները պարտավոր են լինելու ՀՀ սահմանին անել մաքսային վճարները, եթե այդ մեքենան ձևակերպվեր ազատ շրջանառության համար, ժողովրդական լեզվով ասած՝ մաքսազերծման վճարների չափով և այդ գումարը սառեցվում է, հետո երկիրը լքելուց այդ գումարն իրեն հետ է վերադրաձվում»,-ասաց Կարապետյանը, պարզաբանելով գործադիրի որոշումը:
Նրա խոսքով, այդ գումարների չափը սահմանված է ԵԱՏՄ 2017 թ.-ի թիվ 107 որոշումով, որտեղ հաշվարկն արվում է ավտոմեքենաների շարժիչների ծավալներով:
«ԵԱՏՄ օրենսդրությունը պատուհան է ունեցլ, որը թույլ է տվել որոշ անձանց, որոնք մշտապես բնակվել են այստեղ կամ ՀՀ քաղաքացի են, օտարերկրյա պետությունում գրանցված ավտոմեքենայով ժամանել Հայաստան և զբաղվել իրենց գործերով, սակայն եղել են դեպքեր, երբ մարդիկ, չմաքսազերծելու պարագայից օգտվելով, այդ մեքենաները օգտագործել են իրենց անձնական նպատակների համար: Փորձել են օրենսդրության բացը օգտագործել և մեքենա են ներմուծել ու այն ծառայեցրել իրենց համար, սակայն անհավասար պայմաններ են ստեղծվել այն մարդկանց դեպքում, որոնք բերում ու մաքսազերծում են իրենց մեքենաները։ Սակագները և դրույքաչափերը մաքսազերծման դեպքում բավականին բարձր են»,-հայտարարեց ՊԵԿ պաշտոնյան:
Անդրադառնալով մաքսազերծումից խուսափելու պատճառներին՝ Արտեմ Կարապետյանն ասաց. «Համաձայն եմ, որ մեզ մոտ տրանսպորտային միջոցների, հատկապես հներին մաքսազերծման սակագները բարձր են, կարող են այնքան բարձր լինել, որ անգամ ավտոմեքենայի արժեքից մի քանի անգամ բարձր լինեն, բայց ԵԱՏՄ կառուցների հանձնաժողվներում են ձևավորվեկլ այդպիսիսի դրույքաչափերը:
Արտեմ Կարապետյանը հայտնեց, որ նախորդ օրը կառավարության ընդունած մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ պետությունը ֆիզիկական անձանց կողմից ներմուծված նման անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մասով մաքսազերծման փոխհատուցում կտրամադրի՝ միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40% չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, 70% չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, և նման մեքենաներ ունեցողները պետք է հասցնեն մաքսազերծել մինչև դեկտեմբերի 31-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան