70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի. Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղեկացնում է, որ քիչ առաջ կապ է հաստատել Վերին Լարսում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի հետ։ Վերջինս հայտնել է, որ ամենաթարմ տեղեկություններով 70 բեռնատար Լարսից հետ է վերադառնում, իսկ հարյուրավոր բեռնատարներ սպասում են պատասխանի։
«Հետ վերադարձող բեռնատարները բարձված են ձկներով, մրգերով, բանջարեղենով, չորամրգերով, ծաղիկներով։
Պարզեցի, որ ռուսական կողմը բազմիցս գրություններով դիմել է հայկական կողմին՝ արձանագրելով, որ կան մի շարք թերություններ, անհապատասխանություններ, և որ անհրաժեշտ է հրատապ վերացնել դրանք։ Խախտումներ հայտնաբերվել են հատկապես բուսական մթերքների մատակարարումների ժամանակ։ 2023 թվականին «Ռոսսելխոզնադզորը» բացահայտել է Հայաստանից արտահանված ծաղկի և պտուղ-բանջարեղենի մեջ կարանտինային վնասատուների հայտնաբերման 72 դեպք։
Հայկական կողմը, ըստ իրենց մեկնաբանության, հետևողական չի եղել թերացումները վերացնելու հարցում, ինչի արդյունքում ուժեղացվել է բուսասանիտարական հսկողությունը և ստեղծվել է նման իրավիճակ։
Քիչ առաջ ավարտվեցին ՍԱՏՄ-ի, Էկոնոմիկայի նախարարության և «Ռոսսելխոզնադզորի»-ի միջև բանակցությունները։ Կապ հաստատեցի ՍԱՏՄ պետի հետ՝ փորձելով պարզել, թե ինչ է որոշվել բանակցությունների արդյունքում։
Եթե հակիրճ ձևակերպեմ, քննարկումներն իրենց արդյունքը չեն տվել, և ցավոք, չենք կարող խոսել դրական փոփոխությունների մասին։ Ռուսական կողմը շարունակում է պնդել, որ խախտումները չեն վերացվում, իսկ հայկական կողմն ակնարկում է, որ խնդիրն այլ տիրույթում է։
Եթե անգամ խնդիրը միայն բուսասանիտարական հսկողության արդյունքում արձանագրված խախտումների մեջ չէ, այլ կա կանխակալ մոտեցում, անգամ այս դեպքում հայկական կողմը պետք է ողջ գործիքակազմի գործադրմամբ լուծի խնդիրը։
Պատկան մարմինների անգործության հետևանքով չպետք է տնտեսվարողները հազարավոր դոլարների վնասներ կրեն։
Կրկնում եմ, եթե անգամ խնդիրը քաղաքական է, սա չի նշանակում, որ պետք է ոչինչ չձեռնարկել։
Հարցի շուրջ առավել առարկայական քննարկումները կսկսվեն հաջորդ շաբաթ։
Նշեմ նաև, որ ՍԱՏՄ պետից խնդրել եմ տեղեկատվություն առ այն, թե քանի տնտեսվարողի է հայկական կողմը տրամադրել բուսասանիտարիայի համապատասխանելիության թուղթ»,- հայտնում է Գ.Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները. Դանիելյան
- Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Կոլապս Վերին Լարսի անցակետում, ավելի քան 3 հազար բեռնատար է կուտակվել
- Ինչ վիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում
- Վաղը նայեք Զախարովայի ճեպազրույցը. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լարսի խնդրի մասին
- Լարսով երթևեկությունը կվերականգնվի, երբ Վրաստանի իշխանությունները համարեն՝ անվտանգ է. մաքսային կցորդ
- Նույն բեռներով բեռնված բեռնատարների մի մասն անցնում է Լարսով, մյուս մասը` ոչ. Գնել Սանոսյան
- Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի. Արայիկ Հարությունյան
- Ավելի քան 2600 բեռնատարներ խցանման մեջ են հայտնվել Վերին Լարսում
- Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
- Հայաստանին փորձում են նեղել տնտեսապես.Տնտեսվարողը Վերին Լարսի խցանումների մասին
- Լարսը կրկին փակ է բեռնատարների համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան