Որոշման նախագիծը չի բխում Երևան քաղաքի բնակիչների շահերից․ Էդգար Ղազարյան
«Քիչ առաջ մտա e-draft կայքը և այնտեղ այս փաստաթղթի հիմնավորման մեջ միայն գրված է,թե որ իրավական ակտերին հղում անելով է դա ընդունվում և որպես հիմնավորում ընդամենը նշված է ընդամենն այն , որ նախագիծնն ուղղված է Երևանի կենտրոնի բեռնաթափմանը։ Այսինքն՝ որևէ հիմնավորում,թե սա ինչ հիմքով է ստեղծվում և ինչի կարող է հանգեցնել, չկա։ Դուք, ցավոք սրտի, դրան չեք տիրապետում»,- կայանտեղիների թանկացման թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդհատեց․ «Տիրապետում եմ»։
«Հիմնավորման մեջ որպես հիմնավորող դրույթ, բացի Երևան քաղաքը բեռնաթափելուց, ուրիշ ոչ մի նախադասություն գրված չէ։ Ակնհայտ է, որ որոշման նախագիծը պատրաստվել է խիստ հապճեպ, այն չունի որևէ հիմնավորում, քաղաքապետարանը որևէ լուծում չի առաջարկում համայնքի բնակիչներին, այն համալիր մաս չի կազմում ընդհանուր խնդրի, որը նպատակադրվել է, չի բխում Երևան քաղաքի բնակիչների շահերից։ Այս հանրային քննարկման արդյունքները վկայում են, որ այսօր աշխատակազմը պետք է դուրս բերի շրջանառությունից»,- շարունակեց Ղազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կայանատեղիների թանկացումը բերելու է սոցիալական շերտավորման. Քննարկում
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան