«Ժողովուրդ». Ինչու «Fly Arna»-ն այլևս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դեկտեմբերի 2-ից 4-ն ընկած ժամանակահատվածում որոշում է կայացվելու, որ Fly Arna ավիափոխադրող ընկերությունն այլևս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու։ Մեր տեղեկություններով՝ շատ լուրջ խնդիր կա՝ ընկերության կազմակերպչական և ֆինանսական հարցերի հետ կապված։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այս ավիափոխադրողը երբ եկել է դաշտ և գործունեություն է սկսել ծավալել, այդ ժամանակահատվածում FLy Arna ընկերության տնօրենն էր Դավիթ Փափազյանը։ Նա տարբեր մարդկանց աշխատանքի է տեղավորել, առանց համապատասխան մասնագիտացման՝ նրանց տալով լուրջ պաշտոններ և բարձր աշխատավարձեր։ Այս ընկերությունը պետական ֆինանսական միջոցներ է ստացել, ինչի համար կառույցը ստուգել է Պետական վերահսկողական ծառայությունը. բոլոր փաստաթղթերն ու ակնհայտ խախտումները տարել ներկայացրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հենց սրա պատճառով էլ լուրջ տարաձայնություններ են առաջացել, և Փաշինյանը որոշում է կայացրել՝ ավելի լավ կլինի՝ այս ընկերությունը չվերթ չիրականացնի։
Այս ընկերության ձախողումը կապվում է նաև Երևանի քաղաքապես Տիգրան Ավինյանի հետ, քանի որ նա միջնորդ է եղել, որ այս ընկերությունը թռիչքներ իրականացնի Հայաստանում։ Այս հարցը շատ թեժ է քննարկվում Աժ ՔՊ-ական պատգամավորների միջև, և բոլորը մեղավորներ են փնտրում։
Հավելենք նաև, որ ընկերությունը 2021 թվականի դեկտեմբերի 10-ին պետական գրանցում է ստացել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ից և ներկայանում է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով։ Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր, բայց ներկայանում է որպես ազգային փոխադրող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան