«Ժողովուրդ». Մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են
Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երեւույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից:
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսների հետ Գրիգորյանն այս կամ այն կերպ առնչվում է վերահսկողական տեսանկյունից՝ շինարարական մեծ ծրագրեր, «Վիվասել» ընկերության առեղծվածային վաճառքը նոր՝ արդեն աղմկահարույց սեփականատերերին, «Հայփոստի» շենքի վաճառքը, «Ռենշին» խոշոր կառուցապատող ընկերությունը:
Կարճ ասած, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր եւ շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են: Երիտպաշտոնյաները սկսել են խանդի տեսարաններ նրա շուրջ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
- «Ժողովուրդ». Ալբերտ Բազեյանի կալանավորումը կերկարաձգվի
- «Հրապարակ». Հանդիպումը տեղի է ունենալու Իջևանի ու Ղազախի սահմանի հատվածում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին