Իսրայելը հրադադարի ավարտից հետո վերսկսել է հարվածները Գազայում
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև յոթօրյա ժամանակավոր հրադադարի ավարտից հետո Գազայում վերսկսվել են բախումները։ BBC-ն գրում է, որ կողմերը միմյանց մեղադրում են բռնության վերսկսման մեջ։
Նշենք, որ յոթօրյա հրդադարի ընթացքում ՀԱՄԱՍ-ի կողմից ավելի քան 100 պատանդներ են ազատ արձակվել Իսրայելի բանտերում պահվող 240 պաղեստինցի բանտարկյալների բաց թողելու դիմաց։
Գազայում առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի ռմբակոծությունների վերսկսումից հետո տասնյակ մարդիկ են զոհվել։
Իսրայելի հարավում գտնվող BBC-ի թղթակիցը պատմել է, որ այսօր առավոտյան հրթիռներ են արձակվել դեպի Գազա և հակառակ ուղղությամբ։
Իսրայելի զինվորականները թռուցիկներ են թողել՝ նախազգուշացնելով Գազայի հարավային Խան Յունիս քաղաքի բնակիչներին՝ իրենց անվտանգության համար փախչել ավելի հարավ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում պատանդ է պահում 137 մարդու
- Իրանի արտգործնախարարը կոչ է արել դադարեցնել Գազայում ռազմական գործողությունները «քանի դեռ ուշ չէ»
- Գազայում հրադադարը երկարացնելուց անմիջապես հետո Երուսաղեմում կրակոցներ են հնչել
- Գազայում ևս մեկ օրով կերկարաձգվի հրադադարը
- Գազայի հատվածում ապաստարաններում գտնվում է 1,3 մլն մարդ․ ԱՀԿ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան