
Իսրայելի զինուժի հրետակոծությունից Լիբանանի հարավում երկու խաղաղ բնակիչ է զոհվել
Իսրայելական բանակի հրետանին ինտենսիվ կրակ է բացել հարավային Լիբանանի սահմանամերձ շրջանների վրա՝ ի պատասխան շիա «Հեզբոլլահ» խմբավորման զինյալների գործողությունների: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ինչպես հաղորդում է «Ալ Մանար» հեռուստաալիքը, Հուլա գյուղում արկերը հարվածել են բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել են մի լիբանանցի կին և նրա որդին, ևս մի քանի մարդ վիրավորվել է։
Հեռուստաալիքի տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունից հետո ավերածությունների մասին տեղեկություն է ստացվել նաև Էլ Էդեյսա, Դեյր Միմաս և Քֆար Կիլա բնակավայրերից, այնտեղ զոհեր չկան։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի խաղաղապահները Լիբանանի հարավում հայտնվել են իսրայելական կրակի տակ
- Լիբանանն Իսրայելին մեղադրել Է ԶԼՄ-ների աշխատակիցների սպանության մեջ
- Լիբանանը բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ այն բանից հետո, երբ Իսրայելը գնդակոծել է լրագրողներին