ՀՀ իշխանությունից շատ ոչ ոք չի հեղինակազրկել բանակը
Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի՝ արդեն իննամսյա կալանքն արդյո՞ք չի վարկաբեկում ԶՈՒ հեղինակությունը։
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ էլ հայկական ստորաբաժանումները կարողացան փայլուն կերպով կատարել առաջադրված բոլոր մարտական խնդիրները»:
Հենց այս գնահատականը հնչեցնելով Նիկոլ Փաշինյանը 2020 թվականին Սարդարապատում «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանով պարգևատրեց գեներալ-մայոր Խաչատուրովին։ Ընդամենը մեկ տարի անց՝ 2021 թվականին, երբ լրացավ Գրիգորի Խաչատուրովի ծառայության պայմանագրի ժամկետը, ՊՆ-ն որոշեց չկնքել նոր պայմանագիր վաստակաշատ զինվորականի հետ։ Փաշինյանի հրաժարականը պահանջած հրամանատարին, փաստորեն, ոչ միայն հայրենիքին ծառայելու հնարավորությունից զրկեցին, շուտով նաև պիտի ազատությունից զրկեին։
Այն, որ Խաչատուրով ընտանիքը Փաշինյանի թիրախում էր, պարզ էր դեռ «թավշյա հեղափոխությունից» հետո, երբ Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ այդ պահին գործող քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Հայաստանի շահերից բխող, Հայաստանի ինքնիշխանությանը նպաստող այդ քայլը, իհարկե, պիտի նպաստեր նաև ԶՈւ բարոյահոգեբանական վիճակի բարելավմանը։
Այն, որ հինգ տարվա ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են հինգ բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, նույնպես նպաստել է ԶՈՒ հեղինակության բարձրացմանը, նույն նպատակին է ծառայել նաև այն, որ հինգ տարվա ընթացքում ՊՆ չորս նախարար է փոխվել, վերջինը չունի զինվորական կրթություն։
2019 թվականին Եղեգնաձորում դաժանի ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը, որ ամիսներ առաջ մահացավ, գործող իշխանության՝ բանակի հանդեպ տածած վերաբերմունքի, քարոզած բարքերի հերթական զոհն էր։ Արա Մխիթարյանի հարազատների պնդմամբ այդ ժամանակ Վայոց Ձորի մարզպետ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանն անմիջականորեն մասնակցել է փոխգնդապետի ծեծին։ Այդուհանդերձ, քանի որ զինծառայողներն այս իշխանության համար միայն վիճակագրություն են (հիշեցնենք Փաշինյանն 2021 թվականին ԱԺ-ում 44-օրյա պատերազմի զոհերի մասին խոսելիս ասաց՝ «Զոհերի թիվը կլինի 4000-ի կարգի, պլյուս-մինուս 50»), Տրդատ Սարգսյանը չպատժվեց, ավելին՝ մինչ օրս պատգամավոր լինելուն զուգահեռ շարունակում է տնօրեն մնալ «Պրոմենադ» ընկերությունում. այսպիսի համատեղությունն արգելված է հանրային ծառայության մասին օրենքով։
Բանակի հեղինակազրման ողբերգական ապացույցն են նաև այն, որ այս տարվա 10 ամիսներին բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է 55 զինծառայող։
Բանակի ու խորհրդանիշների հեղինակազրման օպերացիայի մաս են նաև 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում բռնությամբ բերման ենթարկած ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելը։ Նույն օպերացիայի արարներից է նաև այն, որ մինչ օրս հրապարակված չեն 2022 թվականի սեպտեմբերյան մարտի զոհերի անունները։ Հանրությունը չպիտի ճանաչի իր հերոսներին, փոխարենը պիտի հանրության մեջ ամրապնդվի Աննա Հակոբյանի՝ դասալիքների մասին կեղծ թեզը։
Հանրությունը չպետք է հիշի նաև, որ այս տարվա մայիսին երկու հայ զինծառայողներ, որ սնունդ և ջուր են տանելիս եղել մարտական դիրքեր, գերեվարվել են ՀՀ ինքնիշխան տարածքից։
ՀՀ իշխանության վարած քաղաքականության հետևանքով ԶՈՒ հեղինակությանը հասցված վնասները երկար կարելի է շարադրել, եզրափակենք իրողությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը, որ սահմանադրորեն ստանձնել էր Արցախի անվտանգության երաշխավորի դերը, հրաժարվեց ՀՀ անձնագրեր ունեցող քաղաքացիների իրավունքները պաշտպանելուց, ոչինչ չարեց կանխելու Արցախի ՊԲ հրամանատարի նախկին առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանի, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականի գերեվարումը։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ. Հակոբ Ենոքյան
- Այցելել եմ գեներալ Գրիգորի Խաչատուրովին, ով խնդրեց շատ չկենտրոնանալ իր անձի վրա, ասելով՝ «կարևորը ես չեմ, կարևորը Արցախն է». Մելքոնյան
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի ծեծի ու մահվան պատասխանատու քպ-ական մարզպետն այժմ ԱԺ պատգամավոր է. Իշխանյան
- Մահացել է Վայոց ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը
- Աշոտյան. Պատերազմի ժամանակ հայ դասալիքների մասին մեկ Ալիեւն է խոսել, մեկ Հակոբյան Աննան
- Մյասնիկյան պողոտայից բերման են ենթարկվել Յուրի Խաչատուրովի որդուն և այլ քաղաքացիների
- «Ստեփան Գրիգորյանը հերքում է Յուրի Խաչատուրովի մասին իր հորինած կեղտոտ ստերն ու ներողություն խնդրում գեներալից»
- Յուրի Խաչատուրով. ԶՈւ ԳՇ հայտարարության ներքո ստորագրել է մեր ողջ բանակը
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- «Հրապարակ». Փոխգնդապետի դաժան ծեծից հետո մարզպետի պաշտոնից զրկված Տրդատ Սարգսյանը մասնակցում է հանրաքվեի քարոզարշավին
- Հանրային ռադիոյի շենքի գրավմանը մասնակցելու համար Տրդատ Սարգսյանը պարգևատրվել է. «Ժողովուրդ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան