Դատարանի կողմից իրավաչափորեն մերժվեց բացարկի միջնորդությունը․ Հակոբ Ենոքյան
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի քննությունն ավարտվեց։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի քիչ ուշ։
«Սկզբում մեղադրողը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ ասելով, որ սույն վարույթով նախագահողի կողմից դիրքորոշում էր ներկայացրել նախորդ կալանքի ժամկետը բողոքարկելիս առ այն, որ հոկտեմբերի 15-ից հետո Խաչատուրովի կալանքի ժամկետը երկարացնելով՝ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել։ Ըստ մեղադրողի՝ դա հիմք է, որ առկա է դատարանի կողմնակալ վերաբերմունք։ Իհարկե, դատարանի կողմից իրավաչափորեն մերժվեց բացարկի միջնորդությունը և ընթացավ քննություն»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նա ակնկալում է, որ բողոքը կբավարարվի։
Հարակից հրապարակումներ`
- Փորձում են Գրիգորի Խաչատուրովին որքան հնարավոր է երկար պահել կալանքի տակ. Հակոբ Ենոքյան
- Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կամ պետք է ազատ արձակվի, կամ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի. պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան