«Հրապարակ». Ագրարային համալսարանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր է ներկայացրել իր նախկին ուսանողների դեմ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դատական տեղեկատվական համակարգից՝ datalex-ից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը և իրավաբանական բաժնի պետ Մանվել Վարդանյանը գումարի բռնագանձման պահանջով տասնյակ դատական հայցեր են ներկայացրել իրենց նախկին ուսանողների դեմ: Նման պահանջ է ներկայացվել ավելի քան 260 նախկին ուսանողի նկատմամբ: Խոսքն այն մասին է, որ այդ ուսանողները վճարել են առաջին կիսամյակի վարձը, երկրորդը չեն վճարել ու դուրս են մնացել բուհից։
Առաջին հայացքից կարող է թվալ` պարզ իրավական գործընթաց է, համալսարանը պահանջում է իր գումարները` մատուցած կրթական ծառայությունների դիմաց: Սակայն այստեղ պակաս կարևոր չէ հարցի բարոյական կողմը: Գաղտնիք չէ, որ ուսանողների զգալի մասը չի կարողանում ուսումը շարունակել հենց ֆինանսական խնդիրների ու սոցիալական վիճակի պատճառով: Ի դեպ, 260 ուսանողների մեջ քիչ չեն 44-օրյա պատերազմի մասնակիցները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ինչու «Fly Arna»-ն այլևս Հայաստանից չվերթներ չի իրականացնելու
- «Հրապարակ». ՔՊ-ականները փակ հանդիպում են ունեցել որոշ դատավորների հետ
- «Ժողովուրդ». Մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր և շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են
- «Հրապարակ». Ալավերդին զավթելու իշխանության օպերացիաները վճռորոշ փուլ են մտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան