Ղարիբաշվիլին ԵԽ ղեկավարից ակնկալում է դրական որոշում ԵՄ թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հարցում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովի շրջանակներում խոսել է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու նպատակով երկրում իրականացվող բարեփոխումների մասին։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի վարչապետը Եվրոպական խորհրդի նախագահին տեղեկատվություն է տրամադրել եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի կողմից իրականացվող բարեփոխումների մասին: Ինչպես նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, Վրաստանը շարունակում է Եվրամիության առաջարկությունների կատարման հաջողությամբ սկսված գործընթացը, ունեն յուրաքանչյուր բարեփոխման կոնկրետ տեսլական, համապատասխան գործողությունների ծրագիր, իրականացման ժամկետներ, և այս գործընթացում իշխանությունները համակարգված աշխատում են ԵՄ ներկայացուցիչների հետ»,-ասված է հայտարարության մեջ։
Ղարիբաշվիլին հանդիպմանը նշել է, որ Վրաստանն ակնկալում է Եվրախորհրդի դրական որոշում՝ Եվրահանձնաժողովի հանձնարարականով երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Մինչև 2013 թվականն արտադրված մեքենաների ներմուծումը Վրաստան կարգելվի
- Ղարիբաշվիլի. Ուկրաինան է Սաակաշվիլուն ուղարկել Վրաստան երկիրն ապակայունացնելու համար
- ՄԻԵԴ-ում քննվում է «Սաակաշվիլին ընդդեմ Վրաստանի» գործը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին