Մոլդովային մղվում են Մերձդնեստրի հակամարտության ապասառեցմանը.Դոդոն
Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության առաջնորդ, նախկին նախագահ Իգոր Դոդոնը կարծում է, որ Մոլդովայի ղեկավարությունը մղվում է Մերձդնեստրի հակամարտության ապասառեցման։ Այս մասին նա հայտարարել է Telegram ալիքով հեռարձակվող տեսաուղերձում՝ լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Մոտ ապագայում մենք բախվում ենք մի քանի լուրջ ռիսկերի: Առաջինը Մերձդնեստրի ապակայունացումն է: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում հիմա և ոմանց ցանկությունը նոր թեժ կետ ստեղծելու այստեղ: Ես ուզում եմ դիմել Մայա Սանդուին, ես գիտեմ, որ նրանք ձեզ դրդում են դա անել: Ավելի լավ է հրաժարական տաք»,-ասել է Դոդոնը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Մայա Սանդուն զենք գնում, ինչպես ավելի ու ավելի շատ գումար է հատկացվում երկրի այսպես կոչված պաշտպանունակությունը ուժեղացնելու համար: Ինչի՞ համար ենք մենք պատրաստվում կռվել»- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Քիսինջերի մահը չին-ամերիկյան մերձեցման դարաշրջանի ավարտն է նշանակում
- ԵՄ-ն թույլ է տվել Մոլդովային իրեն միանալ առանց Մերձդնեստրի
- Մոլդովան առաջարկում է համատեղ հետաքննել մերձդնեստրում ընդդիմադիրի սպանությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան