Առաջարկ ունեմ, կես մլն դրեք, միայն դուք կկարողանաք այնտեղ կայանել. Ն. Հայրապետյան
«Թույլ տվեք՝ երևանցիների անունից չհավատալ, որ դուք մետրո եք նստում։ Եթե նստեիք, կտեսնեիք մեր մետրոյի վիճակը»,-հանրային լսումների ժամանակ հայտարարեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը՝ դիմելով փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանին։
Նա հարցրեց՝ ավագանու «Քաղաքաղիական պայմանագիր» խմբակցությունից ո՞վ է վերջին անգամ ավտոբուս նստել։
«Ձեր բերած կոմֆորտնի ավտոբուսների վիճակը տեսե՞լ եք, անվտանգությունը տեսե՞լ եք։ Գյուղերում չոբան չեն թողել, եկել են, պարեկներ են աշխատում։ Փողոցները տեսե՞լ եք։ Զիբիլահանումը տեսե՞լ եք։ Ավտոբուս, որ նստած լինեիք, կտեսնեիք»,-ասաց ավագանու ընդդիմադիր անդամեը։
Անդրադառնալով Սուրեն Գրիգորյանի հնչեցրած այն հիմնավորմանը, որ Երևանի փոքր Կենտրոնում կայանման տարեկան գումարը 160 հազար դրամ սահմանելով՝ ցանկանում են բեռնաթափել այդ փողոցները, Հայրապետյանը առաջարկ հնչեցրեց.
«Կես մլն դրամ դրեք, միայն դուք կկարողանանք այնտեղ կայանել, որովհետև ձեր պարգևավճարները միայն կհերիքի այդ կարմիր գծերում կանգնել։ Բոլոր կարմիր գծերն արդեն անցել եք, ՔՊ, հիմա էլ որոշել եք, նորից մտնել քաղաքացու գրպանը, էս ի՞նչ եք անում, դրա համար ե՞ք եկել»։
Հարակից հրապարակումներ`
- Կայանատեղիների թանկացումը բերելու է սոցիալական շերտավորման. Քննարկում
- Հուսով եմ՝ կենտրոնի բնակիչներիս տան մոտ կանգնելու համար ռեկետ չեք անելու. Հարցում
- Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա